Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել CNN հեռուստաալիքին Արցախում տեղի ունեցող ողբերգությունը լուսաբանելու եւ իր կոչը հրապարակելու համար

Սպորտ

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհակալություն է հայտնել ամերիկյան CNN հեռուստաալիքին Արցախում տեղի ունեցող ողբերգությունը լուսաբանելու եւ իր կոչը հրապարակելու համար։

Մխիթարյանը գրել է, որ «2023 թվականին Արցախում ցեղասպանություն է եւ հայերին պետք է բոլորիս օգնությունը»։

Մխիթարյանն ավելի վաղ սոցիալական ցանցերում արած կոչով դիմել էր միջազգային հանրության առաջնորդներին։

«10 ամսվա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինված ուժերը դաժան հրետակոծության ենթարկեցին Լեռնային Ղարաբաղը։

Սիրտս կոտրվում է, երբ իմանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ Հայաստան զանգվածաբար փախչող հազարավոր հայ ընտանիքների ցավի, կորստի եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:

Իրավիճակը, որն այժմ տառապանք է պատճառում մարդկանց Լեռնային Ղարաբաղում, հիշեցնում է պատմության ամենամութ ժամանակները։ Մենք հաճախ ափսոսանքով հետ ենք նայում սպանությունների, էթնիկ զտումների եւ համակենտրոնացման ճամբարների մութ էջերին եւ զղջում, որ ոչ ոք բավարար ջանք չի գործադրել այդ ամենը վերացնելու համար:

Մենք չենք կարող հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, բայց մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։

Այս սարսափի մեջ անհրաժեշտ է հրատապ մարդասիրական օգնության մոբիլիզացիա Լաչինի միջանցքով եւ միջազգային դիտորդների տեղակայում` մարդկության դեմ ուղղված  հանցագործությունները դադարեցնելու համար:

Այժմ հրատապ է միջազգային առաջնորդների համար ոտքի կանգնել էթնիկ զտումների դեմ եւ օգտագործել բոլոր հնարավոր քաղաքական գործիքները՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար։

Երեխաներն ունեն իրենց հայրենիքում խաղաղ ապրելու իրավունք»։

https://iravunk.com/sim/?p=265954&l=am/
Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ Ռուս զինվորականները խնդրել են ուկրաինայի զինվորին հանձնվել, նա էլ համաձայնել է (Տեսանյութ) Ինչ է խոստանում նախընտրական կրկեսի մեկնարկը․ Հայկ Բաբուխանյան Ռուսական տանկը միայնակ ոչնչացնում է թշնամու 8 զրահատեխնիկայի շարասյունը. անհավանական մարտի ամբողջական տեսանյութը ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի ելույթը ՍԻՄ Ներկայացուցիչների խորհրդում (01 հուլիսի 2023թ.) ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԸ (01.07.2023Թ.) Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի նիստ Հայտարարություն Եթե Ադրբեջանին պետք չէ ռազմական բախում, ապա պետք է փոխի իրավիճակից  օգտվելու  մարտավարությունը Խաղաղության պայմանագրի թեման շեղող մանյովր է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից Հայկ Բաբուխանյանը ելույթով հանդես կգա Եվրասիական տնտեսական 2-րդ ֆորումին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը հարգանքի տուրք մատուցեց, տեսանյութ․ ֆոտոշարք Աջակցեք «Իրավունք» թերթին Ղրիմի Հանրապետության պատվիրակությունը այցելեց ՍԻՄ գրասենյակ Ղրիմի պատվիրակությունը ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ