«Ինտերի» գլխավոր տնօրենը` Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելու մասին
Սպորտ
«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է թիմի իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին։
«Դիմարկոն ներկայացնում է մեր ակումբի անհատականությունը, նա հիանալի խաղացող է. մենք հպարտ ենք, որ ունենք նրան, և նրա հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցությունները տեղի կունենան շատ շուտով:
Մոտ ժամանակներս մենք կքննարկենք նաև Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելու մանրամասները»,- Մարոտայի խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
https://iravunk.com/sim/?p=265758&l=am/