ԱԱ. Արթուր Ալեքսանյանը ցավալի պարտություն կրեց ոսկե մեդալի համար պայքարում
Սպորտ
Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի 6-ակի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչում ցավալի պարտություն կրեց կուբացի մրցակցից՝ նվաճելով մրցաշարի արծաթե մեդալը։
Ալեքսանյանը հաղթում էր նախ, 3-1, ապա 3-2 հաշվով, սակայն գոտեմարտն ավարտվեց 3-3-ով։
Ալեքսանյանն ԱԱ-ում պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 10:4 հաշվով առավելության էր հասել ռումինացի Նիկու Օժոգի նկատմամբ։ 1/8 եզրափակչում գեվստահ հաղթանակ էր տարել ԱՄՆ ներկայացնող Ջոզեֆ Պատրիկ Ռաուի նկատմամբ (9:0), քառորդ եզրափակչում նույն 9:0 հաշվով հաղթել էր Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովին, իսկ կիսաեզրափակիչում ժամանակից շուտ 9-0 հաշվով առավելության է հասել լիտվացի Մինդաուգաս Վենցկայտիսի նկատմամբ։
Հիշեցնենք, որ մեր մարզիկն արդեն ՕԽ ուղեգիր է ապահովել։
https://iravunk.com/sim/?p=265542&l=am/