Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է Մոնտենեգրո:
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
«Հաշվի առնելով Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան ու պատերազմը՝ խնդրել եմ Բռնցքամարտի եվրոպական միջազգային ֆեդերացիային (EUBC), որպեսզի հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ու այդ պայմաններում հայ մարզիկների անվտանգությանը հարցը, փոխեն մրցավայրը:
EUBC-ին, ուսումանսիրելով իրավիճակը, այսօր որոշում է կայացրել, որ նոյեմբերի 10-ից 21-ը նախատեսված մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը Բաքվի փոխարեն կանցկացվի Մոնտենեգրոյում»,- գրել է Հովհաննես Հովսեփյանը։