Երեխաները թիրախ ՉԵՆ, բայց արդեն 1 երեխա սպանվել է, իսկ 11-ը՝ վիրավորվել. Մխիթարյանի կոչը
Սպորտ
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում հրապարակում է արել՝ կոչ անելով միջազգային հանրությանն օգնել խաղաղություն վերահաստատել Արցախում։
«ՀՐԱՏԱՊ։ 120 000 հազար քաղաքացիական անձինք, որոնցից 30 000-ը երեխաներ են, ռազմական հարձակումների են ենթարկվում Լեռնային Ղարաբաղում։
Ադրբեջանը վերսկսել է Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը՝ հրետակոծելով քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ 9 ամսվա մտածված շրջափակումից, սովից և մարդասիրական մուտքերի հնարավորությունները մերժելուց հետո։
Ինչպես փորձագետներն են ասում՝ սա ցեղասպանություն է։ Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտային աշխարհին և մեդիայի գործընկերներիս արձագանքել և օգնել տարածել խաղաղություն վերահաստատելու ձայնը:
Երեխաները թիրախ ՉԵՆ, բայց արդեն 1 երեխա սպանվել է, իսկ 11-ը՝ վիրավորվել»,- գրել է Մխիթարյանը։
https://iravunk.com/sim/?p=265100&l=am/