ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԸստ Տելեգրամ ալիքներում տարածված շշուկների` Ադրբեջանը ակտիվորեն բարձրացնում է խաղաղապահների հրամանատար, գեներալ-գնդապետ Լենցովին փոխարինելու հարցը: Բաքուն կարծում է, որ վերջինս հայանպաստ դիրք է զբաղեցնում: Բաքուն միաժամանակ լոբբինգ է անում Թյուրքական աշխարհի հետ սերտ կապ ունեցող գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովի թեկնածությունը (Կազանի ռազմական դպրոցի հրամանատարը պարգևատրվել է Թաթարստանի նախագահի երախտագիտությամբ և Թաթարստանի Հանրապետությանը մատուցած արժանիքների շքանշանով): Մոսկվան փոխարինելու որոշումը դեռ չի կայացրել, Լենցովի նկատմամբ դժգոհություններ չկան ՌԴ ՊՆ և ԱԳՆ գծով:
https://iravunk.com/sim/?p=263372&l=am/