Եթե ուզում ես բարոյալքել երիտասարդությանը, դարձրու պլանքյաշ. սա է իրենց նպատակը. նախկին դատախազ

Տեսանյութեր

Իտալական ANSA գործակալությունը հայտնել է, որ Իտալիայի Հարավային Կալաբրիա շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում առգրավվել է 2,7 տոննա կոկաին, որը թմրավաճառները ծրագրում էին Հայաստան ուղարկել վրացական Բաթումի նավահանգստով: Կոկաինի տոպրակները թաքցված են եղել բանանով տարաներում, որոնք Իտալիա էին տանում Էկվադորից եւ պետք է ուղարկեին Հայաստան: Սեւ շուկայում 2,7 տոննա կոկաինի արժեքը կազմում է շուրջ 800 մլն եվրո: Զուգահեռ արդեն ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ Հայաստանում գործող եւ մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորից պատվիրված ապրանքի հետ (Պանամայի, Իտալիայի եւ Վրաստանի տարածքով) Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել մոտ 1 տոննա կոկաին` շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ, որն առգրավվել է: Այս մասին «Իրավունքը» զրուցեց նախկին դատախազ ՍՈԿՐԱՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ:

Միլիոնավոր եվրոներով գնված տոննաներով կոկաին են փորձում ներմուծել Հայաստան: Սա թերեւս դժվար է պատկերացնել, որ կարող է տեղի ունենալ` առանց իշխանության գիտության: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նպատակն ավելի խորն է, քան 800 կամ 250 մլն եվրոն, որովհետեւ երբ էլ ասես, թուրքը նրանց կտա այդ գումարը: Նրանց աչքը այդ փողի վրա չէ: Օրինակ` Տոկիոյի դատավարության գրքում մի միտք է ասվում, որ ճապոնացիները, առանց պատերազմի, հաղթում էին պատերազմում: Նրանք փող էին տալիս չինացիներին, ասում էին` պլան ցանեք ու ինչքան ուզում եք` ծխեք: Չինացիներն էլ ուռում էին, եւ այդպես ճապոնացիները Չինաստանը գաղութացնում էին: Եվ այսօր էլ 3 տոննա կոկաին բերելը փող աշխատելու համար չէ, այլ հայ երիտասարդներին բարոյալքելու: Եթե մարդուն ուզում ես բարոյալքել, դարձրու պլանքյաշ, կախվածություն ունեցողը ի՞նչ կամք պետք է ունենա: Կամք ունի այն մարդը, ով բարոյապես ամուր է, իսկ ուռելը ես անբարո բան եմ համարում: Նորմալ մարդը չի կարող իրեն թույլ տալ օրգանիզմը նման կերպ փչացնել:

Պարոն Հովսեփյան, քաղաքական դատավարությունների իսկական մարաթոն է սկսվել երկրում` դատում են գեներալից մինչեւ զոհվածի մայր: Ի վերջո, ո՞րն եք տեսնում ելքը:

— Ես Նիկոլին գիտեմ 1992 թվականից եւ ասում եմ` ելքը միայն մեկն է պայքարել ամեն ձեւ: Սա առանց արյան չի հեռանալու: Այսօր մեկն ինձ ասաց, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը բանակցությունների ժամանակ Նիկոլին ասել է` եթե չես ստորագրելու, մենք 180 կազմակերպություն ունենք Հայաստանում, ոտքի կհանենք, ու էլ Եվրոպա ոտք չես դնի: Այսինքն` նա դարձել է կամակատար, որին հարկավոր է քշել: Այսօր հանրապետությունում կյանքն այնքան է լարված, որ լուցկի տվող է պետք, որպեսզի կայծը բռնկվի: Մեկ-մեկ ասում են` բա ո՞վ գա իշխանության: Միշտ պատասխանում եմ` ժողովո՛ւրդ, հավաքվեք, ձեր միջից կծնվի հերոսը, որը ձեզ կառաջնորդի դեպի լուսավոր ապագա: Ու պետք չէ խաբված ժողովրդին մեղադրել: Եթե առաջ եվրոպացիներն էին խաբում, հիմա տեղացի ղեկավարները, բայց եթե ժողովուրդը համոզվի, որ իրոք կա ազնիվ մի մարդ, որը դուրս կգա եւ իրեն կտանի չոր ափ, կգնա իր հետեւից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=256115&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ