ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԸստ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրի` կապիտուլյանտը շատ ծանր է տարել իր վրա անձրեւանոց նետելը եւ բավականին վախեցել է: Դա նաեւ ազդել է իր վարքագծի վրա՝ թիմակիցների հետ Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկելիս: Թեեւ տարակուսողներ կային, որ դա երկսայրի սուր է, եւ քրեաիրավական հետեւանքներ կարող է ունենալ նաեւ Ալեն Սիմոնյանի արածը ու ՔՊ-ական մի շարք պատգամավորների խուլիգանական պահվածքը, սակայն Նիկոլը պնդել է, որ ոչ մի նահանջ ընդունելի չէ, հակառակ դեպքում վաղը իրենց բոլորին կտրորեն: Ասում են, որ նա հիսթերիկ գոռացել է, որ հարկ է «մինչեւ վերջ հուպ տալ», «բոլորին շինել», եւ եթե պետք լինի` «կոնցլագերներ» էլ կկառուցեն:
https://iravunk.com/sim/?p=253064&l=am/