ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԻնչպես հայտնի է, Պենտագոնը հայտարարել է. «Հայաստանի ընդգրկումը «Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում պարզապես Պենտագոնի մամլո ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակ էր: Հայկական կողմը երբեք չի մասնակցել «Defender 23» զորավարժություններին եւ չպետք է ընդգրկվեր մասնակիցների ցանկում»: Սակայն ՔՊ-ի միջանցքներում շշուկներ են պտտվում, որ դեռ 2022-ին եղել է Երեւանի հայտը` մասնակցելու «Defender 23»-ին, որը բավարարվել է: Եվ պարզապես ինչպես կապիտուլյանտը, այնպես էլ այլք քանիցս զանգահարել էին Վաշինգտոն, աղաչել-պաղատելով Հայաստանը հանել ցանկից` հաշվի առնելով Մոսկվայի լավ կանխատեսելի արձագանքը:
https://iravunk.com/sim/?p=252966&l=am/