ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՓետրվարի 20-ին Եղեգնաձորում պաշտոնապես բացվեց «ԵՄ առաքելությունը Հայաստանում/EUMA» կենտրոնակայանը` 100 հոգանոց անձնակազմով, այդ թվում` 50 անզեն դիտորդներով: Ըստ Բրյուսելից ստացված տեղեկությունների` եվրաբյուրոկրատների միջավայրում շշուկներ կան, որ Նիկոլի վարչախումբը փորձում էր համոզել, որ ավելի լավ է կենտրոնակայանը լինի Երևանում` դա բացատրելով ռուսների զայրույթով ու Բաքվի վատ արձագանքով: Իսկ բացման ամսաթիվը Արցախյան շարժման 35-ամյակի հետ համատեղելը նրան շատ է վախեցրել, քանզի Անկարան և Բաքուն դա ընդունում են առավել քան բացասաբար:
https://iravunk.com/sim/?p=249396&l=am/