ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՀամացանցով պտտվում են նյութեր, ըստ որոնց` Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը կարող են արհեստական լինել: Վկայակոչվում է այն, որ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հրապարակավ պահանջել էր ամերիկացիներից «ձեռքերը հետ քաշել» Թուրքիայից, ու ենթադրվում է, որ ԱՄՆ-ն կարող է որոշեր պատժել դրա համար: Նաև հօգուտ «ամերիկյան վարկածի» ասվում է, որ ԱՄՆ-ին ձեռնտու էր խափանել Թուրքիան ռուսական գազի` դեպի Եվրոպա տարանցիկ հանգույցի ծրագիրը... Սակայն տեղեկատվական անվտանգության մասնագետները մեզ փոխանցեցին, որ այդ լուրերի սկզբնաղբյուրը Էրդողանի PR թիմն է, և դրանց նպատակն է ընտրություններից առաջ Էրդողանից «հրեշ ամերիկացիների» զոհի կերպար սարքել:
https://iravunk.com/sim/?p=248259&l=am/