Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. 13 օրական տղա երեխայի մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ
ՀասարակությունՀունվարի 3-ին «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 09։15-ի սահմաններում Մասիս բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է տեղափոխվել երեխայի դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 13 օրական Հովսեփ Հ․-ն է։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
https://news.am/arm/news/738225.html
https://iravunk.com/sim/?p=245441&l=am/