«Ռուսերենի զարգացման հարցում պատրաստ ենք քննարկել նոր նախաձեռնություններ». Դումանյանը՝ ՌԴ պատվիրակությանը

Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում ենԿԳՄՍՆ-ից,  հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը, ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը  և այլք:

Ողջունելով ՌԴ պատվիրակության այցը՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ երկու երկրների միջպետական հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում մշակույթի ոլորտում համագործակցությունը, ինչի մասին են վկայում երկու երկրներում շարունակաբար անցկացվող միջոցառումները, մասնավորապես՝ ՌԴ-ում կայացած Հայաստանի օրերը և ՀՀ-ում անցկացված Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը։

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Հայաստանում ռուսերենի զարգացման հարցը և պատրաստ է քննարկել նոր նախաձեռնություններ` ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակում: Այս համատեքստում կողմերը, մասնավորապես, կարևորել են ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացման, կրթական ծրագրերի, դասագրքերի բարելավման, ինչպես նաև ռուսերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման  և որակավորման բարձրացման հարցերը:

ՌԴ նախագահի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովն իր հերթին նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու սեպտեմբերի 2-ին անցկացվող «Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտակրթական համագործակցության զարգացում. հայացք դեպի ապագա» կլոր սեղանին: Նա նշել է, որ միջոցառմանը կմասնակցեն  Հայաստանի և Ռուսաստանի կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ՝ վստահություն հայտնելով, որ համատեղ նախագծերի իրականացումը և գիտակրթական հաստատությունների միջև փորձի փոխանակման հնարավորությունն ուղղակիորեն կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

https://iravunk.com/sim/?p=242818&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ