Օրական քանի՞ ձու կարելի է ուտել՝ առողջությունը չվնասելով

Հասարակություն

Օրական մեկ ձուն չի բարձրացնում սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը, նշել են Հարվարդի համալսարանի Տ.Հ. Չանի անվան հանրային առողջապահության դպրոցի գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ-ում։

Հետազոտողներն ուսումնասիրել են երեք մեծ հետազոտություն, որոնց մասնակցել է 215 000 մարդ, որոնք լուրջ քրոնիկական հիվանդություններ չեն ունեցել հետազոտությունն սկսելու պահին։ Նրանց առողջական վիճակին հետեւել են 34 տարի։

Հետազոտողներն ուսումնասիրել են մասնակիցների սննդաբաժինները եւ պարզել, որ մարդիկ սովորաբար շաբաթական ուտում են մեկից մինչեւ հինգ ձու։ Պարզվել է, որ այս քանակությունը չի բարձրացնում միոկարդի կաթվածի, սրտի իշեմիկ հիվանդության եւ ինսուլտի հավանականությունը։ Ձվի օգտագործման եւ սիրտ-անոթային հիվանդությունների հավանականության միջեւ կապ հայտնաբերվել է միայն այն մարդկանց պարագայում, որոնք տառապում են 2-րդ տեսակի շաքարային դիաբետով։

«Մարդկանց մեծ մասն օրական միջինը մեկ ձվից ավելի չի ուտում։ Կարելի է նախաճաշին երկու ձու ուտել, բայց միայն շաբաթը երկու կամ երեք անգամ։ Այսպիսով, միջին սպառումը փաստորեն օրական մեկ ձվից քիչ է ստացվում»,- ասել է հետազոտության համահեղինակ Ֆրենկ Հուն (Frank Hu)։

Բացի այդ, գիտնականները կատարել են եվրոպական, ամերիկյան եւ ասիական 28 հետազոտությունների մետաանալիզ, որոնք ուսումնասիրել են 1,7 մլն մարդու՝ ձու օգտագործելու սովորությունները։ Այդ հետազոտությունների տվյալները նույնպես հաստատում են, որ օրական մեկ ձուն բացասական ազդեցություն չի գործում սրտի առողջության վրա։

Ասիական հետազոտություններում ձվի օգտագործման կապ է հայտնաբերվել սիրտ-անոթային հիվանդությունների որոշակի նվազման հետ։ Գիտնականներն առաջարկել են դա բացատրել նրանով, որ ասիական մշակույթներում ձուն սովորաբար առկա է տարբեր կերակրատեսակների բաղադրությունում, այն դեպքում, երբ արեւմուտքում ձուն հաճախ առանձին են ուտում, ընդ որում՝ կարմիր կամ վերամշակված մսով եւ սպիտակ հացով։

https://iravunk.com/sim/?p=242751&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ