Զարդանախշերը նույնությամբ վերականգնելն այլևս անհնար է․ ճարտարապետը՝ Հրապարակի շինությունների վրա արված անցքերի մասին

Հասարակություն

Մայրաքաղաքը ամանորյա տեսքի բերելու համար Հանրապետության հրապարակի շենքերի վրա անցքեր և ճեղքեր են արվել, ինչը համացանցում մեծ քննադատությունների ալիք է բարձրացրել թե՛ մասնագիտական շրջանակների, թե՛ հանրության շրջանում։ Թեմայի հետ կապված Tert.am-ը զրուցել է ճարտարապետ Տիգրան Գալստյանի հետ՝ հասկանալու ճարտարապետական տեսանկյունից այդ միջամտությունները ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ հատուկ պահպանվող հուշարձանների ցանկում ընդգրկված Հանրապետության հրապարակի շենքերի վրա։

Տիգրան Գալստյանն առաջին հերթին կարևորեց այն հանգամանքը, որ Հրապարակի շենքերի զարդանախշերի վրա արված միջամտությունները հետագայում նույությամբ վերականգնելը անհնար է լինելու, ինչը պայմանավորված է տուֆից կառուցված լինելու հանգամանքով։

«Վերականգնելու միակ տարբերակն այն է, որ  քարն ապամոնտաժվի և տուֆից նոր քանդակ արվի, բայց քարի հետ աշխատող բոլոր մասնագետները գիտեն, որ նույնիսկ նույն հանքի տարբեր տեղերից հանված տուֆը տարբեր երանգներ ունի, ուստի նույնությամբ վերականգնել չի հաջողվի։ Վերականգնելու տարբերակներից մեկը տուֆի փոշիով մածուկ պատրաստելն ու այդպես անցքերը փակելը կարող է լինել, բայց դա ևս լուծում չէ։ Այդ տարբերակը ժամանակավոր բնույթ ունի և մի քանի տարի հետ անցքերը նորից կբացվեն։ Տուֆը մի շարք յուրահատկություններ ունի, այն ծակոտկեն քար է և հնարավոր է  անձրևաջրերը մտնեն նրա մեջ, ձմռանը սառչի և ճաքեր տա, տուֆի հետ պետք է մաքսիմալ զգույշ լինել, այն շատ փխրուն քար է»,- ասաց ճարտարապետը։

Հարցին՝ կա՞ն արդյոք մասնագետներ, որոնք կկարողանան նույնությամբ վերականգնել զարդանախշերը, հաշվի առնելով, որ ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում էր, թե քաղաքապետարանը վերականգնելու է բոլոր բացած անցքերը և արված ճաքերը, ճարտարապետը ասաց․ «Հայաստանում չկան այդպիսի լիցենզավորված մասնագետներ, նման մասնագիտական ուղղություններ որպես այդպիսին  չունենք,  ես կարծում եմ, որ շենքերը և զարդանախշերը նախկին տեսքին բերելը անհնար է, մշակութային հուշարձանը արդեն իսկ վնասվել է»։

Ճարտարապետի խոսքով՝ քաղաքը ամանորյա տեսքի բերելու համար հնարավոր էր այլ միջոցներ օգտագործել, որոնք կիրառվում են ամբողջ  աշխարհում ՝առանց շենքերը վնասելու։

«Եվրոպական շատ երկրների մայրաքաղաքներ տոնական տեսքի են բերում՝  առանց մայրաքաղաքի շենքերի վրա անցքեր բացելու։ Այդ տարբերակներից մեկը  տանիքից անտեսանելի ցանց կախելն է, այդ դեպքում բոլոր միացումներն արվում են այդ ցանցի վրա և որևէ շենք չի վնասվում։ Առհասարակ այստեղ միակ խնդիրը լուսավորությունը չէ, նույն օդորակիչները, դրանց համար արված անցքերը, գովազդային վահանակները և այլ ձևավորումներ վնասում են շենքերի ճարտարապետական հորիվածքը։ Այդ ամեն ինչը վստահաբար կարելի է այնպես անել, որ ապամոնտաժելուց հետո հետքեր չթողնեն»,- ընդգծեց ճարտարապետը։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, թե տարածվող լուսանկարներից մեկը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի մեջ, ամանորյա լուսավորության նախագծի հետ կապ չունի։
 

https://iravunk.com/sim/?p=242744&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ