Իսպանական կրքեր. Արքայադուստր Լեոնորը սիրահարված է «Բարսելոնայի» ֆուտբոլիստին
ՍպորտԻսպանական գահի ժառանգորդը` արքայադուստր Լեոնորը, որը Ֆիլիպ VI թագավորի ավագ դուստրն է, սիրահարված է կատալոնական Բարսելոնայի կիսապաշտպան Գավիին, հայտնում է AS-ը։
Աղբյուրը հայտնում է, որ արքայադուստրը իր հետ դպրոց է տանում ֆուտբոլիստի նկարներով թղթապանակ։
Իսպանիայի թագավորը ներկայումս Դոհայում է, որտեղ աջակցում է իր ազգային թիմին։ Նա Կոստա-Ռիկայի դեմ խաղից հետո (7-0) մտել է հավաքականի հանդերձարան, որ շնորհավորի հաղթանակի առթիվ։
Իսկ Գավին իր ստորագրությամբ փոքր չափսի մարզաշապիկ է հանձնել թագավորին, գուցե նվերը նրա դստեր համար է։
https://iravunk.com/sim/?p=242677&l=am/