Ասորական համայնքը կունենա ԱԺ երկու պատգամավո՞ր

Ներքաղաքական

«Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհուրդը հայտարարել էր, որ վայր են դնում ԱԺ «Հայաստան» խմբակցությունում իրենց 4 մանդատներից երեքը: Մանդատը վայր է դնում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը: Իսկ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոեւան, ով ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքն ու խորհրդարան է անցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը:

Հատկանշական է այն, որ ըստ «Վերածնվող Հայաստան» կուսակցության հայտարարության` նման որոշումն արդյունք է առաջին հերթին ՀՀ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի եւ նպատակ ունի որեւէ կերպ չխոչընդոտել ազգային փոքրամասնությունների խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ Զեմֆիրա Միրզոեւայի հետեւողականությանը: Սակայն, պարզվում է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, կին պատգամավորների վայր դրած մանդատները բաժին է հասնելու «Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդ կին թեկնածուներին, որոնցից մեկը ՀՅԴ-ական Արփինե Վարդանյանն է, մյուսը` «Խայադթա» Հայաստանի Ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ ԻՐԻՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, ում հետ զրուցել է «Իրավունքը»:

— Տիկին Գասպարյան, պատրաստվո՞ւմ եք վերցնել պատգամավորական Ձեր մանդատը:

— Ճիշտն ասած, դեռ տեղյակ չեմ: «Հայաստան» խմբակցության հետ, երեւի, հարցը դեռ կքննարկվի:

— Այնուամենայնիվ, Դուք հակվա՞ծ եք անցնել խորհրդարանական աշխատանքի` որպես պատգամավոր:

— Իհարկե: Բայց էլի եմ շեշտում` այս մասին կարող ենք խոսել հարցը «Հայաստան» խմբակցության հետ քննարկելուց հետո:

— Փաստորեն, ասորական համայնքից երկու պատգամավո՞ր կարող է լինել խորհրդարանում:

— Նորմալ է: Ես ազգությամբ ասորի եմ, «Խայադթա» Հայաստանի Ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահն եմ, բայց նաեւ քաղաքական թիմի անդամ եմ:

— Հիմա շատ են խոսում, որ ընդդիմությունն ընդհանրապես պետք է մանդատները վայր դներ ու չվերադառնար խորհրդարան: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

— Մանդատները վայր դնելու վերաբերյալ խնդիրն այն է, որ կարգավորված չէ, թե դրանից հետո ինչ է լինելու: Հետեւապես, անհասկանալի է, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ինչ ձեւով կկարգավորի գործընթացը: Այսինքն` ստացվում է, որ մանդատները վայր դնելու դեպքում` ամեն ինչ թողնվում է ՔՊ-ականների կամքին: Դրա համար գտնում եմ, որ գոնե մանդատները պահպանելով` ինչ-որ մեխանիզմներ կարելի է օգտագործել. տեղեկություններ ստանալ, մարդկանց օգնել եւ այլն: Եթե կարգավորված լիներ, թե ինչ է լինում ընդդիմության մանդատները վայր դնելուց հետո, որ խորհրդարանն արձակվում է, նոր ընտրություն է լինելու, այդ ժամանակ հասկանալի կլիներ մանդատները վայր դնելը:

— Տիտղոսային ընդդիմության պայքարը փողոցում արդյունք չտվեց, հիմա էլ վերադարձել են խորհրդարան: Ըստ Ձեզ` հաջողվելո՞ւ է Ազգային ժողովում իրականացնել այն, ինչը չհաջողվեց փողոցում:

— Մենք հիմա, ինձ թվում է, սպասողական վիճակում ենք, որովհետեւ միջազգային հարթությունում այսօր գործընթացներ են տեղի ունենում, որոնք այդքան էլ մեզնից կախված չեն: Պետք է ստեղծված իրավիճակի հետ ամեն ինչ համադրել, որպեսզի տեղի ունենա իշխանափոխություն: Հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ ընդդիմությունը չի կարող մինչեւ վերջ գնալ, որովհետեւ վախ կա, որ արյուն կթափվի, եւ քաղաքացիական պատերազմ կսկսվի: Այս պատերազմական իրավիճակում, երբ շրջապատված են թշնամական երկրներով, նման քայլի գնալը վտանգավոր է:

— Իսկ Ձեզ համար սպասելի՞ էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից այսքան պատգամավոր մանդատները վայր կդնեն: Ըստ Ձեզ` սա ինչո՞վ էր պայմանավորված:

— Կային մարդիկ, ովքեր հույս ունեին, որ կկարողանան, որպես պատգամավոր, ավելին անել: Երեւի թե, որոշները հիասթափվել են, զգում են, որ չեն կարող ոչինչ անել եւ վայր են դրել մանդատները` համարելով, որ դրսում կպայքարեն: Բայց ինձ թվում է` պայքարը պետք է համատեղել թե՛ դրսում, թե՛ Ազգային ժողովում, ինչն արդյունք կտա: Ցանկացած դեպքում միայն խորհրդարանից դուրս ուժերով պայքարելը միանշանակ արդյունք չի բերի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=242659&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ