Ինչ է կատարվում «Հայաստան» դաշինքի ներսում

Ներքաղաքական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ «Հայաստան» դաշինքի կազմալուծման մասին ալենսիմոնյանական խոսակցությունները չափազանցված են: Սակայն այդ խոսակցություններին «Հայաստան» դաշինքի առաջին դեմքերը չեն շտապում վերջակետ դնել, որովհետեւ սա հարմար առիթ է պատեհապաշտներից ազատվելու համար: Այս գործընթացին կողմ է նաեւ «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ին, որովհետեւ անգամ եթե «Հայաստան» խմբակցությունում մանդատները վայր դնողները շատանան, իրենք էլ ավելի են ուժեղանալու, քանի որ դաշինքի ցուցակի ներքեւի շարքերում ՀՅԴ-ականների պակաս չկա:

Ինչ վերաբերում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻՆ, նրա մանդատը վայր դնելը բոլորովին առնչություն չունի «Հայաստան» դաշինքի կազմալուծումը գուժող լուրերի հետ: Խնդիրն այն է, որ «Հայաստան» դաշինքի մի շարք կարկառուն ներկայացուցիչների գլխին շարունակում է առկախված մնալ աղմկոտ քրեական գործեր, որոնք նույնիսկ նոր թափ ստանալու միտում ունեն: Իսկ այդ պարագայում Արամ Վարդեւանյանի պոտենցիալը շատ ավելի կարեւոր կլինի օգտագործել փաստաբանական տիրույթում: Հատկապես, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկի շահերը պաշտպանող փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորված է, իսկ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռոբերտ Սահակյանը` մահացել: Այսինքն` կարիք կա, ուժեղացնել փաստաբանական թիմը: Այնպես որ, Արամ Վարդեւանյանի այս քայլը լիովին տեղավորվում է «Հայաստան» դաշինքի մարտավարության մեջ:

Իսկ թե ինչ դրդապատճառներով կլինեն այլ պատգամավորների կողմից մանդատներ վայր դնելու հայտարարություններ, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, անգամ ներկուսակցական հակասությունների ֆոնին, շատերը չեն էլ շտապում մանդատներ զիջել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=242626&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ