Ովքեր են վերցնելու «Հայաստան» դաշինքի թափուր մնացած մանդատները. ուշագրավ մանրամասներ

Ներքաղաքական

«Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հեռանում է խորհրդարանից: Այս մասին կուսակցության խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել: Փաստացի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանից հետո՝ եւս երեք պատգամավոր՝ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը վայր են դնում մանդատները:

Թե ովքեր են խորհրդարանում փոխարինելու նրանց, «Իրավունքը» մանրամասներ է պարզել: Այսպիսով՝ դաշինքի հաջորդ համարը անկուսակցական ՌԻՄԱ ՂԱԶԱՐՅԱՆՆ է, ով աշխատում է բժիշկ Վանաձորում եւ, ըստ մեզ հասած լուրերի, չի պատրաստվում գալ խորհրդարան:

Ռիմա Ղազարյանից հետո՝ հերթը ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆՆ է: Նա մեզ հետ զրույցում մանդատ վերցնել-չվերցնելու վերաբերյալ կարճ պատասխանեց. «Երբ իրավական կարգավորումները կլինեն, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայն` իմ հերթը կգա, ես հանդես կգամ պաշտոնական հայտարարությամբ՝ հիմնավորելով իմ քայլը: Ենթադրում եմ, որ այն կլինի շաբաթվա վերջում կամ մյուս շաբաթվա սկզբում»:

Դաշինքի ցուցակում հաջորդիվ հերթը ՀՅԴ-ական ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԻՆՆ է: Վստահաբար, նա մանդատը վերցնելու է, հատկապես, որ արդեն իսկ խորհրդարանի ներսում է՝ լինելով ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հասարակական հիմունքներով օգնականը: Մինչդեռ Մհեր Սահակյանին հաջորդող համարը մանդատ չի վերցնի: Խոսքը՝«Ինթերնեյշնլ քոնսալթինգ» ՍՊԸ տնօրեն ՄԱՐԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մասին է:

«Կուսակցության կողմից կա որոշում, որին անձամբ մասնակցություն եմ ունեցել: Հետեւաբար մանդատ չեմ վերցնելու», - մեզ հետ զրույցում շեշտեց Մ. Պետրոսյանը:

Ի տարբերություն Մարիա Պետրոսյանի՝ ամենայն հավանականությամբ, Վահե Հակոբյանի վայր դրած մանդատը կվերցնի դաշինքի ցուցակում ընդգրկված մյուս համարը՝ պահեստազորի գնդապետ, անկուսակցական ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԸ: Եթե Սայաթ Շիրանյանը մանդատը չվերցնի, ցուցակում նրան հաջորդում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության իրավախորհրդատու ՌՈԲԵՐՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, ով մանդատը չի վերցնի՝ անդավաճան մնալով իր քաղաքական ուժին:

Բախտը բերում է եւս մեկ ՀՅԴ-ականի՝ ԱՐՓԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ով Արագածոտնի մարզից է: Նա աշխատում է «Gijitain»-ում լիվ դրայդեր, համենայնդեպս, այսպես է նշված ԿԸՀ-ում: Թերեւս նա կվերցնի Հռիփսիմե Ստամբուլյանի վայր դրած մանդատը:

Հատկանշական է այն, որ Ելենա Կիրակոսյանի վայր դրած մանդատը բաժին չի հասնի ցուցակում հաջորդ թեկնածուին` Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղը 19 տարի ղեկավարած նախկին համայնքապետ, անկուսակցական ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ: Օրենքի պահանջն է, որ կին պատգամավորի վայր դրած մանդատը պետք է բաժին հասնի կրկին կին պատգամավորի: Իսկ ցուցակում հաջորդ կին պատգամավորի թեկնածուն «Խայադթա» Հայաստանի Ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ ԻՐԻՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ է:

Ամփոփելով՝ նոր մանդատավորների թեման՝ կարող ենք եզրահանգել, որ, ըստ էության, «Հայաստան» խմբակցությունը համալրվելու է երկու ՀՅԴ-ական եւ երկու անկուսակցական պատգամավորներով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=242549&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ