Զոհի կերպարանք չեմ ընդունելու. դիմեք հոգեբաններին թող պարզեն, թե ինչո՞ւ է զայրացրել «Իշխանություն 2» ֆիլմը. Մհեր Մկրտչյան

Մշակութային

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը պատրաստվում է մոտակա ժամանակ լուծարել «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը: Համացանցում այս մասին գրառում է կատարել ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, ով հենց թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

Պարոն Մկրտչյան, ըստ Ձեզ, «Մհեր Մկրտչյան»արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը լուծարելը հաշվեհարդա՞ր է Ձեր նկատմամբ` «Իշխանությունֆիլմի համար:

— Ինձնից ազատվելու ցանկությունը դժվար կապված լինի իմ մազերի գույնի հետ: Կրկնում եմ` ինչ արդեն գրել եմ` այս թեմայով վայնասուն չեմ բարձրացնելու, զոհի կերպարանք չեմ ընդունելու: Հիսունանց մարդիկ պետք է իրենց ավելի հանգիստ եւ լուրջ պահեն:

Եթե նույնիսկ կրճատվի Ձեր հաստիքը, Դուք էլի կշարունակե՞ք Ձեր պայքարը, թե՞ կվիրավորվեք նման մոտեցումից եւ կհեռանաք երկրից:

— Ումի՞ց վիրավորվեմ: Իշխանությունների՞ց: Կամ... Հանեցին, լուծարեցին.... Ի՞նչ կփոխվի: Իմ մարդ տեսակը, անունը եւ ազգանունը կմնան նույնը: Երկրից գնալու ոչ մի միտք չունեմ:

«Իշխանությունֆիլմի պրեմիերայից հետո շատ է քննարկվում, թե արդյոք ինչ ներկայացրել եք, այն է, ինչը չհաջողվեց ընդդիմությանը, այսինքն՝ հասցնել պայքարն իր կուլմինացիային, թե՞ այդուհանդերձ դեռ հնարավոր է նման իրական սցենար` իրական քաղաքական պայքարում:

— Ֆիլմում ոչ մի անհնար տեսարան, տեքստ կամ կերպար չկա: Ես հանդիսատեսին հեքիաթ չեմ ներկայացրել:

Խոսե՞լ եք «Իշխանությունֆիլմի մասին Սերժ Սարգսյանի հետ: Ի՞նչ տպավորություններ նա ունի այս անգամ իր կերպարի մասին:

— Պրեմիերային մենք իրար կողք էինք նստած եւ, իհարկե, շատ հետաքրքիր էր նրա ռեակցիաները տեսնել: Բայց…հավատացեք` դա ամենահեշտ բանը չի...

Որքան էլ Ալիսան հավաքական կերպար է, հնարավոր համարո՞ւմ եք, որ կին առաջնորդը կարող է իրականացնել այն, ինչը չի հաջողվում տղամարդկանց:

— Ամեն մարդ ունի իր ընդունակությունների սահմանը: Հարցն ընդամենը դրանում է: Դրանում է նաեւ անհաջողությունների պատճառը: Էական չի՝ չարին հաղթողը կլինի կին, թե՝ տղամարդ:

Ֆիլմում «կոմպրոմատներով» հիշողության կրիչը ակնա՞րկ էր, որ իշխանության մասին ընդդիմությունն իրականում գիտի շատ ավելին, սակայն սպասում է «հստակ եւ ուժեղ հարվածելու» ճիշտ ժամանակին, ինչպես ֆիլմում է ասվում:

— Հիշեցնեմ, որ դուք խոսում եք գեղարվեստական ֆիլմի մասին...

Ըստ Ձեզ՝ ֆիլմի ո՞ր հատվածն է ավելի շատ իշխանությանը զայրացրել:

— Ես նրանց նյարդային համակարգին ծանոթ չեմ: Ուղղեք այդ հարցը հոգեբաններին:

Առողջ քննադատությանը նման մոտեցումն ինչի՞ արդյունք է:

— Կարծում եմ` շատ մանր լինելու:

— 2018 թվականից հետո կա՞ մի լուր, որ լսեք ու չզարմանաք:

— Անհնար է արդեն զարմանալ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=242482&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ