Պատվո պահակախումբ, լաց, աղոթք ու բազմաթիվ դրոշների` ծանր շնչառության նմանվող սվվոց․ Անմահ Հերոս Սիփան Սողոմոնյանը այսօր 21 տ․ կդառնար

Տեսանյութեր

Մտնում ես «Եռաբլուր» զինվորական պանթեոն ու քար լռության մեջ զգում խնկի հոտը, լսում բազմաթիվ դրոշների` ծանր շնչառության նմանվող սվվոցը։

Возможно, это изображение 11 человек и на открытом воздухе

Возможно, это изображение 11 человек и на открытом воздухе

Возможно, это изображение 11 человек, люди стоят и на открытом воздухе

Առաջանում ես․․․Տղաներից մեկի շիրմաքարին գրված է` Արամ 18, իսկ կողքին տորթ է` կիսավառված  «20» թվանշնային մոմով։ Վարդերի փնջով տղամարդը հետզհետե անհետանում է շիրիմների արանքում, իսկ մեկ ուրիշն առանձնահատուկ հոգատարությամբ սրբում է որդու շիրմաքարը, խունկ ծխեցնում նրա շիրիմին, ապա կողքի նահատակների։ Քիչ–քիչ մարդիկ ավելանում են, բայց առաջվա նման քար լռություն է։

Возможно, это изображение 5 человек и люди стоят

Սթափվում ենք 44-օրյա պատերազմի հերոս Սիփան Սողոմոնյանի շիրիմին հասնելով։

Возможно, это изображение 1 человек, цветок, на открытом воздухе, памятник и текст

Արդեն ավանդույթ է դարձել Եռաբլուրում տղերքի ծնունդը նշելը, որտեղ հերոսին շնորհավորելու էին եկել նրա հարազատները, նահատակված տղաների մայրերն ու պարզապես անցորդներ։

Возможно, это изображение 5 человек, люди стоят и на открытом воздухе Առաջինը տեսնում ենք գլխիկոր, արցունքները պարբերաբար մաքրող Սիփանի պապիկին, հետո հայրն է՝  խորը հոգոց քաշելով մոտենում որդու շիրմաքարին, ծխեցնում խունկը ու արտասունքները քար դարձնելով կամաց քայլերով մոտենում հարազատներին։

Возможно, это изображение 5 человек, люди стоят и на открытом воздухе

Իսկ մայրը՝ տիկին Կարինեն, հերոսի մայրիկին բնորոշ խիզախությամբ փարվում է որդու սառը տապանաքարին, խոստանում, որ չի լացելու, բայց դա միայն առաջին վարկյանին, հետո արցունքները գլոր-գլոր հոսում են, սառը քարից բաժանվում է որդուն հավերժ սեր խոստանալուց հետո․․․

Возможно, это изображение 3 человека, на открытом воздухе, памятник и текст

Սիփանը եւ ՆՐԱ նման ՏՂԱՆԵՐԸ ապրում են ու ապրելու են, որպեսզի հարատևի այս երկիրը, այն երկիրը, որը պետք է միայն ու միայն հային պատկանի։

Возможно, это изображение 10 человек, люди стоят и в помещении

Возможно, это изображение 9 человек, люди стоят и на открытом воздухе

Հավերժ փառք ու խոնհարում ՍԻՓԱՆԻՆ ՈՒ ՆՐԱ ՆՄԱՆ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԱՆՄԱՀՆԵՐԻՆ

 

https://iravunk.com/sim/?p=242359&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ