Մեսսին չի ցանկանում Դիբալային տեսնել դաշտում. «Ռոմայի» նախկին տնօրեն
Սպորտ«Ռոմայի» նախկին սպորտային տնօրեն Վալտեր Սաբատինին խոսել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսիի և Պաուլո Դիբալայի մասին.
«Մեսսին չի ցանկանում Դիբալային տեսնել դաշտում, երբ ինքը թիմում է։ Երբ արգենտինացիները պարտվում էին Սաուդյան Արաբիային, նրանք դաշտ դուրս չբերեցին Դիբալային։ Նա մեծ խաղերում չի ցուցադրում այն, ինչ պետք է, փոխարենը փայլում է թույլ թիմերի հետ հանդիպումներում։
Հիմա Սկալոնին պետք է տարբերակներ գտնի՝ Դիբալային ճիշտ օգտագործելու համար»,- Սաբատինիի խոսքն է մեջբերել Forza Roma-ն։
https://iravunk.com/sim/?p=242342&l=am/