«Հրապարակ». Բանկային ոլորտի փորձագետները դեմ են համընդհանուր հայտարարագրմանը

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երեկ աշխատանքային քննարկում էր հրավիրել՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման թեմայով: Դա ենթադրում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները: ԱԺ-ում դեռ ամռանը՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը խոսել էր այդ մասին, թե կարգավորումն արդեն 2024-ին ուժի մեջ կմտնի: Աշխատանքային քննարկմանը, օրենսդիրներից բացի, մասնակցում էին բանկային ոլորտի ներկայացուցիչներ, գործարարներ, փորձագետներ։

Քննարկման դռնփակ մասում, մեզ հասած տեղեկություններով, փորձագետները մեկ մարդու պես դեմ են արտահայտվել շարքային քաղաքացիների եկամուտները հայտարարագրելու գաղափարին, առավել եւս՝ առկա պատկերացումներին։ Նրանք Բաբկեն Թունյանին ասել են, որ իրենց մշակած նախագծով հնարավոր չէ իրագործել դա, այն է՝ հայտարարագրել եւ հարկել բոլորի եկամուտները՝ լցնելով պետական բյուջեն։

Բացի դա, պետք է շեմ սահմանել, որից սկսած՝ քաղաքացին պետք է ապացուցի իր ունեցվածքի օրինականությունը, ասենք՝ 100 մլն-ից բարձր եկամուտներ հայտարարագրած քաղաքացիները եթե չկարողանան ապացուցել, թե որտեղից այդ ունեցվածքը, ապա իրավական գործընթաց պետք է սկսվի նրանց նկատմամբ։ Ի դեպ, մեր տեղեկություններով, ՔՊ-ում եւս ոչ միանշանակ է ընդունվել համընդհանուր հայտարարագրման գաղափարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=242318&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ