«Փաստ». Լարվածություն Փաշինյանի ու ԲԴԽ նախագահի հարաբերություններում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր է, ինչ որոշակի շրջանակներ ինտենսիվորեն քննարկում են ԲԴԽ կողմից Մնացական Մարտիրոսյանին (Մացո) նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրելը: Վերջին խոսքն, իհարկե, ՀՀ նախագահինն է, բայց ԲԴԽ նման որոշումն ինքնին ուշագրավ ենթատեքստեր ունի: Բանն այն է, որ Մարտիրոսյանը հայտնի է մի կողմից՝ որպես Եվրոպական դատարանի վճիռներով խախտումներ թույլ տված դատավոր, մյուս կողմից՝ միշտ իշխանահաճո որոշումներ կայացրած և քաղաքական աղմկահարույց գործերով, մեղմ ասած, կասկածելի որոշումներ կայացրած դատավոր:

Ի դեպ, նա այն քիչ դատավորներից է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո էլ դարձավ այս իշխանության «սրտի» դատավորը, որին հանձնարարվում էին քաղաքական ենթատեքստ ունեցող գործեր, այդ թվում՝ ռեժիսոր Արմեն Գրիգորյանի, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի և այլն: Ուշագրավ է, որ նրա թեկնածության հետ կապված բացասական եզրակացություն են տվել թե՛ փորձագետները, այդ թվում՝ միջազգային, թե՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Այդուամենայնիվ, ԲԴԽ-ն 6 կողմ և 3 դեմ ձայնով ընտրել է Մարտիրոսյանին: Դեմ քվեարկածների թվում է եղել նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:

Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա հենց նրա անունից է ԲԴԽ անդամների հետ «ինստրուկտաժ» արվել, որպեսզի կողմ քվեարկեն: Մեր տեղեկություններով, այս «բոլոլայի» արդյունքում բավական սրվել են Փաշինյանի ու ԲԴԽ նախագահի հարաբերությունները: Ի դեպ, ուշագրավ է, որ Փաշինյանի «սրտի» դատավորի ընտրության հետ կապված հատկապես մեծ աղմուկ են բարձրացրել, այսպես կոչված, «սորոսական» շրջանակները, որոնց առանձին միավորներ նույնիսկ պահանջ են ներկայացրել ՀՀ նախագահին՝ չհաստատել Մարտիրոսյանի թեկնածությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=242311&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ