«Ժողովուրդ». Կաթողիկոսի կալանավորված դատախազ եղբորորդուն պատժում են հորեղբոր գործունեության համար

Մամուլի տեսություն

«Շուրջ 5 ամիս կալանքի տակ գտնվող Նորին Սուրբ Օծություն ՏՏ Գարեգին Բ-ի եղբորորդին իր կալանքը հորեղբոր գործոնով չի պայմանավորում: Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը շուրջ կես տարի է՝ կալանքին տակ է, «Ժողովորդ» օրաթերթի հետ Հակակոռուպցիոն դատարանում կայացած բացառիկ զրույցի ժամանակ ասել է կալանավորը:

«Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե այս ամիսների ընթացքում հասկացե՞լ է, թե որն է իր մեղքը, որ հայտնվել է կալանավայրում, Կորյուն Ներսիսյանը պատասխանել է. «Արդարադատությունը, իմ կարծիքով, կպարզի մեղքի խորությունը, բովանդակությունը, իսկ որպես այդպիսին՝ ես որեւէ մեղք չունեմ»:

«Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին՝ արդյո՞ք իրեն պատժում են՝ պահելով կալանքի տակ իր կաթողիկոս հորեղբոր գործունեության մասով, Շենգավիթի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը նշեց. «Թույլ տվեք նման առարկայական հանգամաքներին չանդրադառնամ, որովհետեւ, ըստ էության, այդ ամեն ինչը ես որեւիցե ձեւով չեմ ուզում կապել այս իրավիճակի հետ»:

Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունիսի 11-ին ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ.Ն.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն. Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, Գ.Գ.-ի եւ Ն.Ա.-ի օժանդակությամբ եւ միջնորդությամբ Ն.Դ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք։ Կորյուն Ներսիսյանը 5 ամիս է՝ կալանքի տակ է, եւ գործը հասել է Հակակոռուպցիոն դատարան»:

 

https://iravunk.com/sim/?p=242160&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ