Օրհնված խաչը մեզ պետք է հիշեցնի, որ մենք խաղաղության կողմնակից ենք, բայց եւ արյան գնով պահելու ենք մեր սրբությունները. Տեր Վարդան քահանա Ներսիսյան

Տեսանյութեր

Այսօր կատարվել է Խաչի օրհնության կարգ ՊԲ զորամասերից մեկում, խաչը տեղադրվել է զորամասի հրամանատարության կողմից, զորամասի տարածքին մոտ բարձունքի վրա: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց ՊԲ ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանը, մանրամասնելով օրհնության կարգի, խաչի խորհրդի եւ տրված պատգամի մասին.

Нет описания фото.

-Խաչը քրիստոնյաններիս համար ունի պահապան խորհուրդ, առհասարակ  քրիստոնյաններս հավատում ենք խաչին ու խաչի զորության, նաեւ խաչյալին` Քրիստոսի զորությանը: Զորմասի անձնակազմն էլ` զորամասի հրամանատար գնդապետ Կարեն Ջալավյանի գլխավորությամբ հենց այդ նպատակով` զորամասի պահպաննության համար, Աստծո զորությունը ստանալու եւ Աստծո հովանավորությունը ու պաշտպանությունը կրելու համար մոտ 4 մետր բարձրությամբ խաչ էին տեղադրել զորամասի մոտ: Եվ ես որպես ՊԲ ավագ գնդերեց այցելեցի զորամաս, կատարեցինք խաչի օրհնության կարգ զինծառայողների եւ հրամանատարության մասնակցությամբ, որպեսզի արդեն օրհնված խաչը լինի պահապան եւ հովանավոր այդ զորամասին, այնտեղ ծառայող յուրաքանչյուր զինվորականի, յուրաքանչյուր անհատի համար լինի հավատքի պահպանման աղբյուր, որպեսզի խաչի զորությունը նրանք իրենց սրտներում կրեն եւ, որ ամեն անգամ այդ խաչը տեսնելով` Աստծո անտեսանելի զորությունը փոխանցվի ողջ զինվորական անձնակազմին:

Нет описания.

Իսկ, թե որն՞ էր այսօր հոգեւորականի պատգամբ սահմանը պահող զինվորներին եւ հրամկազմին Տեր Վարդանը առանձնահատուկ կերպով ընդգծեց.

-Խաչը մեզ` քրիստոնյաններիս սովորեցնում է լինել խաղաղության ջատագովներ: Զուգահեռաբար սովորեցնելով նաեև արյան գնով պաշտպանել մեր սրբությունները, իսկ մեր սրբությունները սկսվում է առաջնագծից: Ուստի մենք մեր հայրենիքի սահմանները պետք է մեր արյան գնով պահենք: Եվ այսօր Խաչի օրհնության կարգը մեկ անգամ եւս պետք է յուրաքանչյու անհատի հիշեցնի, որ մենք խաղաղության կողմնակից ենք, սակայն, եթե մեկ այլ ազգ փորձում է մեզանից խլել այդ խաղաղությունը, փորձում է կպնել մեր սրբություններին, ապա մենք պարտավոր ենք մեր կյանքի գնով պաշտպանելու մեր սրբությունը` առաջնագծից մինչեւ ընտանիք: Ուստի մենք այդ խաչին ապավինելով, խաչի վրա խաչված Քրիստոսին ապավինելով, պետք է մեր մտքում միշտ ունենանք այն գիտակցումը, որ մեր ցանկացած պայքար մեր սրբության համար է եւ, որ այդ պայքարը օրհնված է Աստծո կողմից: Եվ, որ Աստված ինքն օրհնում է այդ պայքարը, որովհետեւ մենք այսօր պաշտպանում ենք մեր հայրենիքն ու մեր տունը: Աստվածաշնչյան կոնկրետ մեջբերումով խոսքս ավարտեմ. «Մեզ վրա կգան ամբոխներով, սակայն մենք պայքարում ենք մեր անձերի փրկության համար, ուստի Աստված իր զորությամբ մեր առջեւից կջախջախի այդ ամբոխին»:

Մենք էլ այսօր, ցավոք սրտի, այդ իրականության առջեւ ենք կանգնած, ուստի Աստված կգա մեր առջեւից: Մեր պայքարը ոչ թե նվաճման, այլ մեր սրբությունների պահպանման, մեր գոյության ինքնությունը ամբողջ աշխարհում ապացուցելու համար: Ոչ ոք չի կարող մեր ապրելու իրավունքը մեզանից խլել: Խաչը, որն այսօր օրհնվեց միշտ մեզ պետք է հիշեցնի, որ մենք խաղաղության կողմնակից ենք, բայց եւ արյան գնով պահելու ենք մեր սրբությունները: Սա է եղել իմ պատգամը այսօր խաչի օրհնության ժամանակ, որ զինվորներն ու հրամանատարական կազմը իրենց սրտում միշտ ունենան այս պատգամը եւ այս պատգամին հավատարիմ մնալով շարունակեն իրենց ծառայութունը մեր երկրի խաղաղության համար:

 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=242121&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ