ԱԺԲ-ին համարում է ահաբեկչական հիմքի վրա ստեղծված խմբավորում

Տեսանյութեր

2111Hrant-4+

Ծռերի ԱԺԲ-ն այսօր, որպես ՀԱՊԿ գագաթնաժողովի անցկացման դեմ բողոքի առաջին արար, որոշել է երեկոյան հավաքվել ու իր հակազդեցությունը ցույց տալ, իրենց որակավորմամբ, «Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ՀԱՊԿ երկրների ղեկավարների, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մուտքին մեր երկիր»: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունք TV»-ի տաղավարում «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, 44-օրյա պատերազմի մասնակից ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նախեւառաջ ասաց, որ  ԱԺԲ-ին համարում է ահաբեկչական հիմքի վրա ստեղծված խմբավորում, որն ակնհայտորեն գործում է երկրորդ պետության շահերում եւ որեւէ աղերս չունի Հայաստանի այսօրվա դե յուրե գոյություն ունեցող հանրապետության եւ Արցախի շահերի ու անվտանգության հետ:

— Նրանք ակնհայտորեն կատարում են պատվեր: Եթե նախկինում փորձում էին քողարկել իրենց քայլերը հայրենասիրությամբ, հիմա արդեն, երբ մեր բնակչության մեծ մասը հասկացել է, թե ովքեր են, անթաքույց ստանձնել են օտար երկրի կամքի կատարողի դերակատարությունը: Ես համարում եմ, որ նրանց գործունեությունն  ուղղակի եւ անուղղակի ողջունվում է մեր երկրում իշխանությունը բռնազավթած խմբավորման կողմից: Ինչու ոչ, չեմ բացառում նաեւ, որ կարող է ինչ-որ լոկալ եւ քողարկված խողովակներով նույնիսկ օգնում են այս խմբավորման որոշ անդամների: Անթույլատրելի եմ համարում նման կեցվածքը, մանավանդ ՌԴ  նախագահի այցի կապակցությամբ: Սա սադրանք է` ուղղված Հայաստանի եւ Արցախի շահերի դեմ:

— Թերեւս միայն ԱԺԲ-ն է մնացել փողոցում հավաքներ իրականացնող` անկախ նրանից, թե ինչ օրակարգով: Ի՞նչ եք կարծում` մինչեւ տարեվերջ փողոցում իրավիճակ գեներացնող այլ նախաձեռնություններ կլինե՞ն:

— Ոչինչ չեմ բացառում, իրավիճակն այնպես արագ է զարգանում, որ շատ հնարավոր են ոչ ստանդարտ լուծումներ, որոշումներ, մոտեցումներ: Ի վերջո, հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ ամենակարեւորն այս հայրենադավ իշխանությանը ղեկից հեռացնելն է: Եվ դրա համար եթե կան էֆեկտիվ մոթոդներ, ինձ թվում է` դրանք հիմնավորված են: Պետք է մի կողմ թողնել փարիսեցիությունը, թե` օրենքով, սահմանադրությամբ հնարավոր է իշխանություն փոխել: Այսօր օրհասական վիճակում ենք ու կանգնած ենք գոյաբանական վտանգի առաջ, իսկ եթե դեռ կան նման հայտարարություններ անողներ, ուրեմն` կա՛մ պարզապես հիշեցնում են իրենց մասին, որ դեռ գոյություն ունեն, կա՛մ ջուր են լցնում այս հայրենադավների ջրաղացին ու ինչ-ինչ  պայմանավորվածությունների մեջ են նրանց հետ , ինչը թերեւս հետագայում կիմանանք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=242114&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ