ՀԱՊԿ գագաթնաժողովը պատմական է. Վազգեն Սաֆարյան
Ներքաղաքական«Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության» նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ դեմ է այն արեւմտամետ ուժերին, որոնք մտադիր են ՀՀ-ին դուրս բերել այլ ուղեծիր:
— Ժողովուրդը պետք է դասեր քաղի եւ չտրվի արեւմտյան ղեկավարների դատարկ խոստումներին: Պատմությունը ցույց է տվել, որ մենք դրանից միայն տուժելու ենք: Այսօր ՀԱՊԿ ղեկավարները Երեւանում են լինելու, եւ օրակարգում է ՌԴ-ՀՀ հարաբերությունների խորացումը, ՀԱՊԿ-ի օժանդակությունը ՀՀ-ին: Մենք, իհարկե, քննադատաբար ենք մոտենում նրան, որ երբ ՀՀ-ի վիճակը ծանր էր, ՀԱՊԿ երկրներն անտարբերություն ցուցաբերեցին: Բայց այս քննարկման ժամանակ, կարծում ենք, շեշտադրումներ կարվեն, որ ՀԱՊԿ-ն ավելի աչալուրջ լինի դաշնակցի հանդեպ ոտնձգություններին: Համոզված եմ, որ այսօր Երեւանում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը պատմական է այն առումով, որ գնահատական է տրվելու կառույցի գործունեությանը, հստակեցվելու են փոխօգնության դրույթները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=242110&l=am/