Մահացել է ՀՀ առաջին առողջապահության նախարար Արտաշես Ազնաուրյանը․ՊՐՈՖԵՍՈՐԻ ՎԵՐՋԻՆ ԶՐՈՒՅՑԸ «Իրավունք TV»-ին
ՏեսանյութերԿյանքից հեռացել է անվանի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1989 - 90 թթ. ՀԽՍՀ առողջապահության նախարար Արտաշես Ազնաուրյանը։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյնաը։
«Ցավով տեղեկացա, որ երեկ կյանքից հեռացել է անվանի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1989 - 90 թթ. ՀԽՍՀ առողջապահության նախարար Արտաշես Ազնաուրյանը։
Մեծ է Արտաշես Ազնաուրյանի ավանդը թե՛ որպես բժիշկ - հյուսվածաբանի, թե ՛ որպես առողջապահական համակարգի կազմակերպչի։
Ազնաուրյանը տասնյակ տարիներ բժիշկների մի քանի սերունդ է կրթել, ղեկավարել ԵՊԲՀ հյուսվածաբանության ամբիոնը։
Ցավակցությունս եմ հայտնում ակադեմիկոսի ընտանիքին ու հարազատներին», – գրել է նա։
Արտաշես Ազնաուրյանը 1964 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Մի քանի տարի անց բժշկական ինստիտուտի ախտաբանական անատոմիայի ամբիոնում պաշտպանել է թեկնածուական, իսկ 1975 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը: 1977 թ. Ազնաուրյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում:
Շուրջ 30 տարի Արտաշես Ազնաուրյանը ղեկավարել է հյուսվածաբանության ամբիոնը, 1989-1990 թթ. եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարը. ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի հիմնադիրներից է:
Ազնաուրյանը հեղինակ է ավելի քան 330 գիտական հոդվածի, հայերեն 2 դասագրքի, ռուսերեն և անգլերեն 5 ուսումնական ձեռնարկի, 5 մենագրության, հյուսվածաբանական տերմինների եռալեզու բառարանի (հայերեն, ռուսերեն, լատիներեն):
Պրոֆեսոր Ազնաուրյանի ղեկավարությամբ պաշտպանվել է ավելի քան 4 տասնյակ թեկնածուական և 10-ից ավելի դոկտորական ատենախոսություն:
https://iravunk.com/sim/?p=241860&l=am/