Նոնսենս է, եթե երկրի բարձրագույն ղեկավարությունը երկու տարի հետո է հասկանում, թե ինչ է կատարվում. Դանիելյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի հայկական տարբերակը, որտեղ, հակառակ ընդդիմության մեղադրանքների, Հայաստանի իշխանությունը հաշվի է առել ՌԴ առաջարկները: Նա պնդեց, որ ընդունել է ռուսական առաջարկը դեռ 2021-ի հունվարից, բայց չէր բարձրաձայնում` կոռեկտությունից ելնելով: Իսկ հիմա` Վալդայի ֆորումում ՌԴ նախագահի ելույթից հետո արդեն կարող է խոսել:

«Ըստ էության՝ այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է եւ համարում է, որ Հայաստանը պետք է մերժի Ռուսաստանի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Իսկ թե ո՞րն է ընդդիմության դիրքորոշումը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ:

Խաղաղության պայմանագիրը վատ բան չէ, ցանկացած խոհեմ ,գիտակից մարդ ցանկանում է, որ խաղաղ սահմաններում ապրի: Չկա մեկը, որ ադեկվատ է եւ չուզի այդ ամենը: Բայց հարցն այն է, թե մենք այդ խաղաղության պայմանագիրն ո՞ւմ հետ ենք ուզում ստորագրել: Հռետորաբանությունը մեր հարեւան երկրի, եթե նայում ենք, նրանց ամենօրյա խոսույթը հետեւյալն է, թե «Երեւանն էլ է մերը, Սյունիքն էլ է մերը, Վարդենիսն էլ»: Նրանք ամբողջը համարում են իրենցը ու ուժի գործադրմամբ, պարտադրանքով փորձում խլել` շատ ժամանակ ծաղրի ենթարկելով, մինչեւ վերջ նստեմացնելով` այսօրվա հայաստանյան գործող իշխանություններին: Այդ պայմաններում ես չեմ պատկերացնում խաղաղության պայմանագիր: Իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն էլ  էր ընդդիմության դիրքերից ելութ ունենում եւ ասում էր այն, ինչ ընդդիմադիրներն են բարձրաձայնում արդեն երկու տարի խորհրդարանում եւ խորհրդարանից: Շատ ժամանակ քմծիծաղով էին վերաբերվում ընդդիմության մտահոգություններին, իսկ հիմա խոստովանում են, որ սխավել են, կեղծ օրակարգերով են առաջնորդվել:

— Խաղաղության դարաշրջանի մասին բարձրագոչ հայտարարություններ անող Նիկոլ Փաշինյանը հիմա սկսել է խոսել Արցախին սպառնացող ցեղասպանության մասին: Ինչպե՞ս սա հասկանալ:

— Ինձ համար նոնսենս է, նորմալ երեւույթ չէ, եթե երկրի բարձրագույն ղեկավարությունը երկու տարի հետո նոր պետք է հասկանա, թե ինչ է կատարվում: Դրա համար ունենք այս իրավիճակը, որում կանգնած ենք: Սա հետեւանքն է ժամանակին չկանխատեսելու, հետեւություններ չանելու, չարձագանքելու, ինչու ոչ, ընդդիմությանը չլսելու: Վաղը մյուս օրը, շատ վատ բան եմ ասում, բայց կարող է նաեւ ունենանք պատերազմ, նոր արհավիրք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=241743&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ