Շարժումների անունները փոխելով` հարթակում նույն մարդկանց կանգնեցնելով, արդյունքները չեն փոխվելու. Բաբայան

Տեսանյութեր

Հայաստանը դեռեւս 2021 թվականի հունվարից ընդունել է խաղաղության պայմանագրի համար ռուսական առաջարկները, պարզապես դրա մասին չի խոսել` կոռեկտությունից ելնելով: Հիմա էլ այսպիսին է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, որը բարձրաձայնեց ԱԺ ամբիոնից: Ըստ նրա` Վալդայում ՌԴ նախագահի արած հայտարարությունը շատ կարեւոր ու էական է, եւ Հայաստանի քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով գրեթե կոնսենսուսային վիճակ է: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

— Պարոն Բաբայան, ռուսական տարբերակի շուրջ Նիկոլ Փաշինյանն ասում է` եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է եւ համարում է, որ Հայաստանը պետք է մերժի Ռուսաստանի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն: Այսինքն` ստացվո՞ւմ է, որ այս հարցում գնդակն ընդդիմության դաշտում է:

— Զարմանալի է, որ Փաշինյանը գնում է Մոսկվա կամ Սոչի եւ հայտարարություն է անում, որ ինքը կողմ է ռուսական կողմի առաջարկներին: Ավելին` կողմ է դեռեւս 2021 թվականից: Բայց փաստացի ասում է, որ Վաշինգտոնին են փոխանցել խաղաղության պայմանագրի իրենց առաջարկները: Ես չեմ հասկանում` եթե իրենք կողմ են ռուսական տարբերակին ու առաջարկություններին, Վաշինգտոնում ի՞նչ գործ ունեք, որ տեսակետ եք փոխանակում կամ առաջարկներ եք տալիս: Տրամաբանությունից չի բխում, որ եթե դու համաձայն ես ռուսական առաջարկներին, ապա խաղաղության պայմանագրի քո տեքստն ինչո՞ւ ես փոխանցում Վաշինգտոնին: Մի բան ասում են, ուրիշ բան անում են, ինչն ավելի շատ է վտանգում սահմանային անվտանգությունը: Սրանք խնդիրներ են, որոնց մասին մենք ոչ թե պետք է ուղղակի խոսենք, այլ նաեւ ելքեր առաջարկենք: Իշխանականը պարզ է արդեն, բայց, ցավոք, այսօր Հայաստանի ընդդիմադիր քաղաքական օրակարգում չկա կոնկրետ առաջարկ: Չկա միասնական մոտեցում, չկա նաեւ միասնական առաջնորդ եւ այդ խնդիրներն առաջանում է հենց դրանից: Եթե ընդդիմությունը չունի միասնական ծրագիր, օրակարգ եւ առաջնորդ, հաջողություն չի լինելու: Չորս տարի է` դա ենք ասում:

— Կարծում եք` ընդդիմության` Ձեր նշած երեք նախապայմանը չունենա՞լն է պատճառը, որ առ այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկին է:

— Տեսեք, ընդդիմությունն ասում է` բոյկոտում ենք, չենք ուզում իր դեմքը տեսնել: Բայց նա անարգել գալիս է խորհրդարան եւ հարցերի է պատասխանում, իսկ ընդդիմությունն իր հարցերը չի կարողանում նրա երեսին ասել: Հետո ասում են` չէ, գնալու ենք խորհրդարան մեր օրակարգով, որովհետեւ կան կարեւորագույն հարցեր: Չորս տարի է` Հայաստանի մեդիադաշտում մեկ մարդու անվան շուրջ է գնում բոլոր քննարկումները, չկան այլ քննարկումներ: Կա Նիկոլ Փաշինյան եւ իր շուրջ կատարվող խոսակցություններ, մեղադրանքներ, բամբասանքներ, հայհոյանքներ, փոխադարձ վիրավորանքներ եւ այլն: Եթե սա է հիմնական թիրախը կամ խոսակցության առարկան, բա ինչպե՞ս են գնում խորհրդարան ու չեն ուզում հարց տալ: Կա՛մ պետք է բոյկոտես, մանդատներդ դնես ու ասես` ես այստեղ գործ չունեմ անելու, լեգիտիմ չէ այս ամենը, դեմ եմ, կա՛մ էլ պետք է գնաս, բայց քո հարցերն էլ տաս, բանավեճ էլ անես: Սկզբում ասում էին` «օր ու արեւ չենք տալու», թող գնան այդ օր ու արեւը չտան: Ինչպե՞ս է ստացվում, որ գնում են, բայց օր ու արեւ են տալիս: Գնում են «կնոպկա» են սեղմում կամ մի ելույթ են ունենում ու թողում, դուրս են գալիս: Այդպես կիսահղի վիճակ չի լինում: Իհարկե, ընդդիմադիր խմբակցություններում կան հսկայական պոտենցիալ ունեցող անհատականություններ, սակայն այդ մարդիկ միայնակ ուղղակի չեն կարող այդ բեռն իրենց վրա վերցնել: Բայց, կներեք, եթե իրենք շարունակեն այս իրավիճակը, այն մարդիկ ովքեր իրենց ձայն են տվել, չեն հասկանա իրենց գործունեության արդյունքը եւ հետագա անելիքները: Այս առումով` հիասթափությունն ակնհայտ է: Ես կողքից չեմ եկել ու ասում, այս տարիներին ամեն ինչին մասնակցել եմ, ամեն ինչի մասին իմ կարծիքը շատ լավ ունեմ եւ, փառք Աստծո, չունեմ նման խնդիր` իմ կարծիքն ազատ արտահայտելու: Պետք է մարտավարություն փոխել, պետք է միասնականություն ստեղծեն, իսկ եթե չեն անելու, այդ դեպքում` էլ ումի՞ց են ինչ պահանջում:

— Ժողովրդից…

— Այսինքն` ժողովո՞ւրդն է մեղավոր, իհարկե` ոչ: Ժողովուրդը որեւէ մեղավորություն չունի այս հարցում: Ժողովուրդը հազարներով ոտքի էր կանգնել եւ մեծ հույսեր էր կապում ընդդիմության հետ: Շարժումների անունները փոխելով` հարթակում նույն մարդկանց կանգնեցնելով նպատակները, գաղափարներն ու արդյունքները չեն փոխվելու, սա պետք է հասկանալ: Միասնական թեկնածու առաջադրելու խնդիրը պետք է լուծվեր, բայց դա չկա: Շարքային մարդուն փողոցում կանգնացրեք եւ հարցրեք` ասում է չեմ ուզում, որ Նիկոլ Փաշինյանը լինի, թող հեռանա, բայց հետո հարցնում է` լավ, ո՞վ է լինելու: Պատասխան չկա: Դուք տեսե՞լ եք ընդդիմությունից մի մարդու, որն ասի` պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը եւ ես եմ լինելու: Կարող է դրսում, իրենց «բիսեդկայում» կամ հարցազրույցներում շատերն ինչ-որ «նամյոկներ» անում են, իրենք իրենց թեկնածություններն են առաջադրում, բայց չկա ռեալ, լուրջ ինչ-որ մեկի շուրջ տեղի ունեցող գործընթաց: Լավ, այսօր չի ստացվում իշխանափոխությունը, բայց սա այսպես չի կարող շարունակվել, ինչ-որ մի պահի փոփոխվելու է իշխանությունը, ոչինչ հավերժ չի այս աշխարհում, հետեւապես մենք գաղտնի՞ ենք պահում ով է թեկնածուն: Չկա՞ նման մարդ, մի՞թե հայ ժողովրդի մեջ չկան մարդիկ, ովքեր կարող են ձեւավորել թիմ, կառավարություն եւ այլն: Յուրաքանչյուր նորմալ պետությունում բոլոր քաղաքական ուժերն ունենում են իրենց ցուցակները` առաջնորդներն ու մարդիկ, ովքեր պատրաստվում են պատասխանատվություն ստանձնել: ԱՄՆ-ում այսօրվանից արդեն 2024 թվականի առաջադրումների համար հայտարարություններ է արվում: Բայդենը հայտարարեց, որ մասնակցելու է, Թրամփը` եւս, նույնը Ֆրանսիայում է եւ այլ երկրներում: Իսկ մեր երկրում անհասկանալի է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=241656&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ