Բաբուխանյանը դիմում է Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերին ու հայ ժողովրդին. ՇՏԱՊ

Տեսանյութեր - ՍԻՄ

«Իրավունք TV»-ի տաղավարի եթերում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ դիմել է Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերին եւ հայ ժողովրդին.

Եկել է ճակատագրական պահը, մեզ մնացել է երկու ամիս, երկու ամսից հետո` վերջնականապես կորցնում ենք Արցախը, եթե այսպես շարունակվի եւ Նիկոլը գնա ամերիկյան տարբերակով մինչեւ վերջ ու ստորագրի այն թուղթը, որտեղ Արցախը, որպես այդպիսին չկա: Հետո ունենալու ենք շատ ծանր հետեւանքներ` Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կորուստ: Հակառակ սրա` կա մոսկովյան պայմանագրի տարբերակ, որտեղ Արցախը նշվում է, որպես քաղաքական ինստիտուտ, սակայն վերջնական լուծման տարբերակը դառնում է հետաձգված: Այսինքն` Արցախի կարգավիճակի հարցը ֆիկսվում է, ինչը չեն ուզում ամերիկացիները, թուրքերը եւ ադրբեջանցիները, բայց ուզում են հայերը, ռուսները եւ իրանցիները: Վիճակը շատ ավելի բարդ է եւ թմբիրի մեջ գտնվող կուսակցություններն ու ժողովուրդը պետք է սթափվեն: Թողե՛ք բարիքի, աթոռի, ոսկու փայլի հետեւից ընկնելը, ինչը մեզ բերեց եւ հասցրեց այս օրվան:

Դիմում եմ մեր երկրի նախկին երեք նախագահներին.

Լեւոն Տեր-Պետրոսյա՛ն, Դուք համաձա՞յն եք այս տարբերակին, որ Արցախն այսպես հանձնվի եւ հետո նաեւ Հայաստանը դառնա թուրք-ամերիկյան վիլայեթ, հստակ ասեք` այո, թե` ոչ:

Ռոբերտ Քոչարյա՛ն, Դուք այսօր ղեկավարում եք «Հայաստան» դաշինքը, որը մեր գլխավոր ընդդիմությունն է, բայց ո՛չ մի խոսք, ո՛չ մի ծպտուն չենք լսում` այդտեղից: Հիմա կոնկրետ ասեք` բաց, հստակ, մատչելի, թափանցիկ ձեւով բացատրեք, Դուք կո՞ղմ եք , թե` դեմ եք վաշինգտոնյան տարբերակին:

Սերժ Սարգսյա՛ն, Դուք ապրիլյան պատերազմի հաղթողն եք եւ ժողովուրդը կարիք ունի Ձեր խոսքի: Իհարկե, ՀՀԿ մի շարք ներկայացուցիչներ խոսել են, դատապարտել են վաշինգտոնյան տարբերակը, բայց Ձեզ նույնպես դիմում եմ:

Դիմում եմ Հայաստանի բոլոր կուսակցություններին.

Եկել է խնդրի լուծման վերջնական պահը եւ պետք է բոլորդ ասեք`կո՞ղմ եք, որպեսզի բրյուսելյան պրոցեսը կամ վաշինգտոնյան թուղթը ստորագրվի, թե ` ոչ: Այսօր ջրբաժանն անցնում է այստեղով, թե ով որ տարբերակին է կողմ: Չեզոք դիրքորոշումը, ձայն չհանելն ի նպաստ Նիկոլի է, ամերիկացիների եւ թուրքերի:

Կոչ եմ անում բոլոր պրոֆիլային գիտահետազոտական հաստատություններին.

Ձա՛յն հանեք, դիրքորոշում ցույց տվեք: Այսօր, այսպես կոչված, խուսանավողական դիրքորոշումը հավասար է Նիկոլ, որովհետեւ  էլի եմ շեշտում` Նիկոլին է ձեռք տալիս չեզեք ու ամորֆ դիրքորոշումը:

Կոչ եմ անում բուհերի ամբիոններին,

Դուք մասնագետներ եք, գիտնականներ` արեւելագետներ, պատմաբաններ, քաղաքագետներ, լրագրողներ, դուք մեր գիտակրթական սերուցքն եք, ամբիոններում նիստ արեք եւ դիրքորոշում հայտնեք: Խորհրդային միության ժամանակ ձեր նախորդները 1988-90 թթ.–երին, երբ արցախյան շարժումը սկսվում էր, բուհերի ամբիոնները համախմբում էին եւ դիրքորոշում հայտնում, մանավանդ քաղաքագետները, պատմաբանները, արեւելագետները, իրանագետները, թուրքագետները: Եթե մեկն ասում է, թե` ինքը պրոֆեսոր է, թուրքագետ է ու չի ասում կոնկրետ ես սրան դեմ եմ, ուրեմն` կողմ է: Ամորֆ, չեզեք դիրքորոշում այլեւս չի ընդունվում, նորից եմ հիշեցնում` մնացել է երկու ամիս: Թողե՛ք բուհերի միավորման-չմիավորման թեման, սա «Ճ» կլասի հարց է, թե ով լինի ռեկտոր, ով` պրոռեկտոր, ով ունենա` «պադավատ», ով` չունենա: Սա չէ՛ կարեւոր, անլուրջ է, երկի՛րն է վարի գնում:

Կոչ եմ անում Արցախի նախկին նախագահներին, որոնց շատ հարգում եմ,

Կոչ եմ անում Արցախի ներկայիս նախագահին եւ ԱԺ նախագահին.

Այո՛, հնչում են այդտեղից հայտարարություններ, որ ուզում եք լինել Ռուսաստանի հետ եւ դեմ եք այս գործընթացին, բայց հայտնեք ավելի հստակ դիրքորոշում: Դիմե՛ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով, որպես առաջին քայլ, Արցախն ընդունել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության մեջ, քանի որ Արցախը եղել է Սովետական միության սահմանադրական սուբյեկտ` ԼՂԻՄ: Այդ հիմքով եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման դրսեւորմամբ` Արցախը թող վերցնեն Միութենական պետության պրոտեկտորատի տակ` մինչեւ կլուծվեն գործընթացային հարցերը: 1989  թվականից այդ փորձն ունեցել ենք, երբ Արցախի համար ստեղծվեց Մոսկվայից առանձին կառավարում` Վոլսկու կոմիտեն: Այդ կոմիտեն պետք է լինի Միութենական պետության կողմից, որը կկառավարի` պրոտակտորատի տակ վերցնելով Արցախը: Իսկ հաջորդ քայլը կլինի Արցախի մուտքն արդեն պաշտոնապես Միութենական պետություն մեջ: Կոչ եմ անում այս կետը հնչեցնեն Արցախի բոլոր նախագահները` ներկա եւ նախորդ, Արցախի Ազգային ժողովը: Եվ պետք չէ գալ Երեւանում հանդիպել  հակառուսական ուժերին, սա լավ նշան չէ՛ եւ ոչ մի լավ բանի չի բերի: Ազգային ժողովը պետք է հայտարարությամբ հանդես գա, որ դիմում ենք Ռուսաստանին, որպես Խորհրդային միության իրավահաջորդ, որպեսզի Արցախը մտնի Միութենական պետության մեջ:

Կոչ եմ անում արցախցիներին.

Սկսե՛ք ստորագրահավաք Միութենական պետության մեջ մտնելու խնդրանքով:  Երեկ արդեն պետք է սկսած լինեինք, բայց սկսեք այսօր:

Դիմում եմ նաեւ ամբողջ հայ ժողովրդին` ինչպես Արցախում, այնպես էլ Սփյուռքում եւ Հայաստանում.

Եթե մենք չկասեցնենք այս սարսափելի ընթացքը եւ եթե Նիկոլը ստորագրի այդ սարսափելի փաստաթուղթը, մեր ժողովուրդը մոտ 20-30 տարի հետո` շատ վատ վախճան է ունենալու: Մեր երկրի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը 30 տարի պահպանում են ռուս սահմանապահները` հայ-թուրքական սահմանին կանգնած: Մենք պետք է հասկանանք, որ այսօր Արցախի անվտանգությունը պահպանում են ռուս խաղաղապահները: Ռուսական բազայի ստորաբաժանումները մասնավորապես 44 օրյա պատերազմից հետո եւ վերջին սեպտեմբերյան դեպքերի ժամանակ կատարել են անչափ կարեւոր եւ անգերագնահատելի մի դերակատարություն:

Դիմում եմ նաեւ ՔՊ-ական պատգամավորներին.

Դուք պետք է հասկանաք, որ եթե վավերացրեցիք այդ ստոր վաշինգտոնյան խաղաղության պայմանագրի տեքստը, սա հավասար է լինելու Նիկոլի հետ կիսելու այդ դավաճանությունն անձնապես: Միեւնույն է, այդ տեքստը վերջում դառնալու է մակուլատուրա, ինչպես մակուլատուրա դարձան նման շատ տեքստեր: Շեշտում եմ` Ռուսաստանն այստեղից որեւիցե տեղ չի գնալու եւ եթե գնալու էլ լինի, ապա վերադառնալու է, ինչը հասկանալու համար պետք է պատմություն կարդալ: Հիշեք, որ այսօրվա Ազգային ժողովն անօրինական է , որովհետեւ 2018 թվականին տեղի է ունեցել հեղաշրջում: Վերջին օրինական Ազգային ժողովը եղեկ է 6-րդ գումարման խորհրդարանը, որի պատգամավորն էի նաեւ ես: Դրանից հետո օրինական ընտրված Ազգային ժողով չկա, որովհետեւ օրինական ընտրված Ազգային ժողովի գործունեությունը կասեցրել են ապօրինաբար, ստիպողաբար, շանտաժով, կյանքի սպառնալիքով: Իսկ մնացածն ինչ եղել է դրանից հետո` իշխանության զավթում է եւ, բնականաբար, այսօրվա իբր Ազգային ժողովի կողմից ցանկացած վավերացրած թուղթ իսկզբանե անվավեր է:

Ի ԴԵՊ

ՍԻՄ կուսակցությունը` մեր մի շարք համախոհ կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ միասին` եկող շաբաթ կազմակերպելու է կլոր սեղան, որտեղ դրվելու է հայտարարության տեքստ եւ կոչ ենք անելու բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, մեր եկեղեցուն, Գիտությունների ազգային ակադեմիային, հատկապես` Պատմության եւ Արեւելագիտության ինստիտուտներին, միավորվել եւ ստորագրել այդ հայտարարության տակ` առնվազն դատապարտելով վաշինգտոնյան լուծման տարբերակը, ինչը համարում ենք անընդունելի:

Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=239313&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ