Oceana-ն՝ Հայաստան այցի, Իվետա Մուկուչյանի հետ ընկերության եւ իրեն նոր դերում փորձելու մասին

Մշակութային

Երգչուհի Oceana-ն այս տարվա «Yerevan Music Night 2022»-ի հատուկ հյուրն էր: Գերմանացի երգչուհին մանուկ հասակից եղել է արվեստի մեջ՝ սկզբում բալետ, հետո կինո եւ երաժշտություն: Նա երկար տարիների երաժշտական գործունեությունից հետո համաշխարհային հայտնիություն եւ սեր սկսեց վայելել հատկապես «Cry, Cry» եւ «Endless Summer» հիթերի շնորհիվ: Վերջինը 2012 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պաշտոնական երգն է:

Աշխարհի բազմաթիվ անկյուններում համերգներով հանդես գալուց հետո Օշեանան այս ամիս առաջին անգամ Հայաստանում էր։ Շառլ Ազնավուրի հրապարակում համերգի ժամանակ էլ BRAVO.am-ին հասցրել է պատմել այցից տպավորությունների, Իվետա Մուկուչյանի հետ ընկերության, զգացմունքային լինելու եւ առաջիկա ծրագրերի մասին:

«Որեւէ երկիր մեկնելիս սպասումներ չեմ ունենում, բայց այս անգամ վստահ էի, որ հիանալի ժամանակ կանցկացնեմ: Հայաստանի մասին շատ-շատ էի լսել, անբացատրելի ոգեւորված եւ ուրախ էի, որ վերջապես հնարավորություն ունեցա այստեղ ելույթ ունենալ։ Զբոսնել եմ գեղեցիկ Երեւանում, կարծում եմ՝ չափազանց գեղեցիկ են նաեւ այստեղի մարդիկ։ Իսկապես այստեղի էներգետիկան տարբերվում է, ու այն ինձ դուր եկավ, դե, իսկ համերգային երեկոն էլ հրաշալի անցավ: Երբ փորձ էի անում, նկատեցի, որ բեմի շուրջ արդեն մարդիկ կային հավաքված, որոնք ինձ ոգեւորում էին։ Հենց այդ պահին հասկացա` լավ երեկո է լինելու, որից իսկապես հաճույք ստացա»,-նշել է երգչուհին:

Հայաստան այցելության լուրն իմանալուն պես առաջինը նամակ էր գրել երգչուհի Իվետա Մուկուչյանին, որի հետ ընկերություն են անում վաղուց։

«Հայաստանի մասին շատ բաներ հենց Իվետայից եմ լսել. մենք լավ ընկերներ ենք: Կարելի է ասել, որ Համբուրգում միասին ենք սկսել մեր երաժշտական կարիերան: Հիմա միմյանց հետեւում ենք սոցիալական հարթակներում։ Ժամանակ առ ժամանակ կիսվում ենք նորություններով, եւ երբ ստացա այստեղ գալու հրավերը, ասացի նրան՝ «Այո՜, վերջապես հնարավորություն կունենամ տեսնելու քո հայրենիքը»։ Ես նաեւ սիրում եմ հայկական երաժշտությունը, բացի այդ, հենց Իվետայի երգերն էլ ինձ դուր են գալիս: Հայաստանն իմ պարտադիր այցելության երկրների ցանկում էր, ու ես վերջապես արեցի դա»,-պատմել է Օշեանան:

Երգչուհին անկեղծացել է՝ էմոցիոնալ մարդ է, սիրում է ապրումներ առաջացնող երգեր. «Իմ երգերը շատ են տարբվում մեկը մյուսից, ամեն մեկն իր ձեւի մեջ եմ սիրում եւ հաճույք եմ ստանում յուրաքանչյուրը կատարելիս: «Endless Summer»-ը սիրում եմ, քանի որ այն շատ էներգետիկ, տրամադրություն բարձրացնող երգ է, վստահորեն «Cry, Cry»-ն էլ է իմ սիրելի երգերի շարքում․ այն առաջին երգն էր, որի շնորհիվ իմ կարիերան առաջխաղացում ապրեց, բացի այդ, այն շատ էմոցիոնալ ստեղծագործություն է։ Ինքս էլ էմոցիոնալ մարդ եմ։ Ինձ հենց էմոցիոնալ երգերով են ճանաչում, բայց գիտե՞ք, շատ երգեր ունեմ, որոնք մարդիկ հնարավոր է՝ չիմանան, դրանցից շատերը Երեւանի համերգի ժամանակ կատարել եմ»:

Օշեանան առաջիկայում նոր սինգլ կներկայացնի: Երգչուհին հաճելի նորություն ունի երկրպագուների համար՝ շուտով հանդես կգա որպես դերասանուհի, ինչը հետաքրքիր փորձ է նաեւ հենց իր համար:

https://bravo.am/news/76803

https://iravunk.com/sim/?p=237711&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ