Ուշադրություն չեմ դարձնում գայլերի ոռնոցներին, իսկ Նիկոլի մարդիկ` նստած են Արցախում. Սամվել Բաբայանը` Նիկոլի «մարդը» լինելու մասին

Հասարակություն

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հոկտեմբերի 5-ին հավաք է հրավիրել Ստեփանակերտում ՝ քննարկելու Արցախի շուրջ զարգացումները։ Որը, վերջին մի քանի օրերին լայն քննարկման թեմա է դարձել, մամուլում եւ արցախյան որոշ շրջանակներում, ընդհուպ եղան խոսակցություններ, որ նա Նիկոլ Փաշինյանի հրահանգով է գործուղվում Արցախ նոր ցավոտ որոշումների պատրաստելու համար արցախահայությանը:

Իրականում ինչն՞ է Արցախի ԱԽՔ նախկին քարտուղարի Արցախ մեկնելու իրական պատճառը, ինչպես նաեւ «Նիկոլի մարդը» լինելու մասին խոսակցություննեով պայմանավորված փորձեցինք կապ հաստատել անձամբ Սամվել Բաբայանի հետ, ով հակիրճ ներկայացրեց հետեւյալը, նախ անդրադառնալով խոսակցություններին.

-Ես ուշադրություն չեմ դարձնում առհասարակ գայլերի ոռնոցներին եւ նման խոսակցություններ տարածող պատվիրատուներին, որովհետեւ այդ պատվիրատուները վաղուց այլեւս քաղաքական դիակներ են: Այնպես որ խորհուրդ եմ տալիս ջուր խմել եւ խորը շունչ քաշել: Ինչ վերաբերում  է նրան, որ ինձ կապում են Նիկոլի մարդը լինելու հետ, ապա պետք է հիասթափեցնեմ եւ տեղեկացնեմ հասարակությանը, որ Նիկոլի մարդիկ նստած են Արցախում եւ զբաղեցնում են պաշտոններ:

Իսկ իմ այցը պայմանավորված Արցախի եւ Հայաստանի շուրջ առկա վտանգների շուրջ կոնկրետ խնդրի լուծման մեխանիզմներ ներկայացնելուն եւ հասարակության հարցերին անկեղծ պատասխանելուն, ինչից էլ անհանգստացած են արցախյան քաղաքական շրջանակները, բայց նորից եմ կրկնում` թող հանգիստ նստեն տեղները եւ սպասեն իրենց վերջնական քաղաքական վախճանին:

Հ.Գ. Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով Սամվել Բաբայանը հասարակության հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել դեռեւս երկու շաբաթ առաջ, երբ Ստեփանակերտի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ի թիվս այլ անձանց բարձրաձայնվել է նաեւ Սամվել Բաբայանի անունը, ով միանգամից արձագանքել է: Սակայն, չգիտես ինչու հանրահավաքի կազմակերպիչները քննարկելուց հետո ասել են, որ նպատակահարմար չեն գտնում այդ հանդիպումը կազմակերպելը: Սամվել Բաբայանն էլ ինքն է որոշել գնալ եւ պատասխանել հասարակությանը հուզող հարցերին` ներկայացնելով իրավիճակից ելնելու իր տեսլականը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=237664&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ