Հոկտեմբերի 2-ը կարող է դառնալ ՌԴ-Ուկրաինա պաշտոնական պատերազմի օրը

Միջազգային

Հայտնի է, որ սեպտեմբերի 30-ին սպասվող` Դաշնային ժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթ-ուղերձով կամբողջանա Դոնբասը, Զապորոժյեն եւ Խերսոնը ՌԴ կազմ ներառելու գործընթացը: Այդ պահից ՌԴ օրենսդրության համաձայն, անգամ` պարտադրանքով սկսվելու է մեկ այլ գործընթաց։ Նախ նշենք հանրաքվեների հետ կապված մեկ ուշագրավ դրվագ: Ըստ հիշատակված շրջանների որոշման եւ հանրաքվեի անցկացման, դրանք ընդգրկում են Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժեի եւ Խորսոնի նախկին ուկրաինական մարզերի ողջ տարածքը: Այսինքն, ՌԴ-ն հենց այդ տարածքներով է տվյալ սուբյեկտներին ընդունելու իր կազմ: Եվ հաշվի առնելով, որ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժեի եւ Խորսոնի որոշ տարածքներ դեռ ուկրաինական վերահսկողության տակ են, ՌԴ օրենսդրության համաձայն կստացվի մի իրավիճակ, որ Ռուսաստանի որոշ տարածքներ օկուպացված են Ուկրաինայի կողմից: Իսկ այդ դեպքում, ռուսական մի շարք տելեգրամյան ալիքների փորձագետների գնահատմամբ կստացվի նման իրավիճակ.

«Հանրաքվեներից և նախկին Ուկրաինայի մի մասի Ռուսաստան մտնելուց հետո Պուտինը հերթական կոչով կդիմի ժողովրդին և վերջնագիր կհայտարարի Ուկրաինային՝ ուկրաինական զորքերը Ռուսաստանի տարածքից կամավոր դուրս բերելու վերաբերյալ։ Հրաժարվելու դեպքում Մոսկվան 24 ժամվա ընթացքում պատերազմ կհայտարարի Կիևին։ Դրանից հետո Կիևը, Լվովը, Դնեպրը, Կրիվոյ Ռոգը, Խարկովը և Նիկոլաևը կկործանվեն 72 ժամվա ընթացքում։ Ուկրաինայի մնացած տարածքը ենթարկվելու է զանգվածային հրթիռային և ռմբակոծությունների։ FAB-5000 ռումբերով Tu-22M3 ռմբակոծիչները կկործանեն Դնեպրի բոլոր կամուրջները, քաղաքացիական օդանավակայանները և ամբողջ երկաթուղային ենթակառուցվածքը:

Կիևում «քնած» խմբերը կձերբակալեն Ուկրաինայի բոլոր բարձրագույն ղեկավարությանը, իսկ եթե դա անհնար լինի, նրանք տեղում կոչնչացվեն»։

Ընդ որում, աղբյուրն այս ամենը համարում է միայն սկիզբը։ Բանն այն է, որ պաշտոնական պատերազմի դեպքում Բելառուսը եւս պարտադրված է լինել գործել: Միջպետական պայմանագրերը պատերազմական իրավիճակում նախատեսում են հստակ դրույթներ, ուստիեւ, ըստ նույն աղբյուրների. «48 ժամից ռուսական առնվազն 200 հազարանոց զորախումբ կտեղափոխվի Բելառուս, որը դրանից 24 ժամ անց, Բելառուսի բանակի հետ միասին, կմտնի գործունեության մեջ...»:

Կզարգանա՞ իրավիճակն այս սցենարով, ժամանակը ցույց կտա: Բայց այս պահին էլ կարելի է ֆիքսել` ռուսական օրենսդրությունը եւ ՌԴ-Բելառուս պայմանագրերը հենց դա էլ նախատեսում է:

https://iravunk.com/sim/?p=237351&l=am/
Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ Ռուս զինվորականները խնդրել են ուկրաինայի զինվորին հանձնվել, նա էլ համաձայնել է (Տեսանյութ) Ինչ է խոստանում նախընտրական կրկեսի մեկնարկը․ Հայկ Բաբուխանյան Ռուսական տանկը միայնակ ոչնչացնում է թշնամու 8 զրահատեխնիկայի շարասյունը. անհավանական մարտի ամբողջական տեսանյութը ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի ելույթը ՍԻՄ Ներկայացուցիչների խորհրդում (01 հուլիսի 2023թ.) ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԸ (01.07.2023Թ.) Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի նիստ Հայտարարություն Եթե Ադրբեջանին պետք չէ ռազմական բախում, ապա պետք է փոխի իրավիճակից  օգտվելու  մարտավարությունը Խաղաղության պայմանագրի թեման շեղող մանյովր է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից Հայկ Բաբուխանյանը ելույթով հանդես կգա Եվրասիական տնտեսական 2-րդ ֆորումին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը հարգանքի տուրք մատուցեց, տեսանյութ․ ֆոտոշարք Աջակցեք «Իրավունք» թերթին Ղրիմի Հանրապետության պատվիրակությունը այցելեց ՍԻՄ գրասենյակ Ղրիմի պատվիրակությունը ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ Նիկոլը առաջ քաշեց Հայաստանի վերջնական ու անվերադարձ կործանման ծրագիր