Ղազախստանը 2022 թվականին. լուրջ փորձություններից դեպի նոր նվաճումներ

Միջազգային

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ճիշտ քայլերով իր երկիրը տանում է դեպի ժողովրդավարություն։ Այդ մասին են վկայում պետության ղեկավարի բարեփոխումները, որոնք ընդգրկում են երկրի քաղաքական, տնտեսական, և ամենակարևորը՝ սոցիալական կյանքի բազմաթիվ ոլորտներ։

Լինելով գրագետ քաղաքական գործիչ, ով միջազգային հարաբերությունների ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի, Տոկաևը, անկասկած, վայելում է Ղազախստանի քաղաքացիների բարձր վստահությունը։ Զարմանալի չէ, որ իր կարիերայի երկար տարիների ընթացքում նա կարևոր պաշտոններ է զբաղեցրել երկրի կառավարման գործում. աշխատել է ԽՍՀՄ ԱԳՆ-ում, Ղազախստանի անկախացումից հետո եղել է արտաքին գործերի նախարար, ՂՀ փոխվարչապետ և վարչապետ, երկու անգամ ընտրվել է Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ, իսկ 2008 թվականին խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ - ի փոխնախագահ:

2011 թվականի մարտին Տոկաևը նշանակվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքի գլխավոր տնօրեն, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ զինաթափման հարցերով խորհրդաժողովում, զբաղեցրել է նաև զինաթափման հարցերով խորհրդաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնը, ընտրվել Է ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհուրդների նախագահ:

2019 թվականի մարտին Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդում է տվել որպես Ղազախստանի Հանրապետության Նախագահ, իսկ նույն թվականի հունիսին հաղթել է արտահերթ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 70,96 տոկոսը: Ինչպես նշել են իմ գործընկերներից շատերը՝ Ղազախստանում այդ պահին ներկա միջազգային դիտորդները և փորձագետները, դա վկայում է Տոկաևի՝ որպես պետության ղեկավարի աշխատանքի և նրա հետ կապված հույսերի դրական գնահատականի մասին:

Այս տարվա հունվարի ողբերգական իրադարձությունները ցույց տվեցին Ղազախստանի նախագահին՝ որպես ուժեղ առաջնորդի, որին ժողովուրդը անվերապահորեն վստահեց իր ճակատագիրը։ Այդ խնդիրը նա հաղթահարել է հիանալի՝ թողնելով անկարգությունների հետևում կանգնած սադրիչներին։ Նրա ընդունած որոշումները թույլ են տվել սեղմ ժամկետներում խուսափել ճգնաժամից և դուրս գալ դրանից նվազագույն կորուստներով։

Պակաս կարևոր չէ նաև այն, որ Տոկաևի ղեկավարությամբ Ղազախստանը հավատարիմ է խաղաղասիրական և բազմավեկտոր քաղաքականության կուրսին, բարեկամական հարաբերություններ ունի աշխարհի բոլոր երկրների հետ։ Ներկայիս նախագահի բարեփոխումներն ուղղված են ոչ միայն երկրի քաղաքական համակարգի արմատական վերափոխմանը, այլև ընդհանուր առմամբ ղազախական հասարակության ժողովրդավարացմանը: Նրանցից շատերը իսկապես կարևոր են, որոնք նոր դարաշրջանի սկիզբ են երկրի պատմության մեջ։

Օրինակ, հունիսին համաժողովրդական հանրաքվեով ընդունված սահմանադրական բարեփոխումն անդրադառնում է Ղազախստանի քաղաքացիների կյանքի և գործունեության կարևորագույն ոլորտներին։ Այսպես, Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն, Ղազախստանն անցնում է կառավարման սուպերնախագահական ձևից խորհրդարանի դերի ուժեղացմանը: Նախագահի ազգականներին արգելվում է զբաղեցնել պետական բարձր պաշտոններ: Բացառվում են նաև Ղազախստանի առաջին նախագահի հատուկ դերի և արտոնությունների մասին դրույթները. այդ դիրքորոշումը հատկապես լավ են ընդունել երկրի ընդդիմադիր ուժերը, որոնք բազմիցս հանդես են եկել իրենց կարծիքով ձևավորված "Ելբասայի անձի պաշտամունքի"դեմ: Մեծ խանդավառությամբ ընկալվեցին հանրության կողմից և մահապատժի վերացումը։

Բարեփոխումների մյուս հոդվածների թվում են խառը ընտրական համակարգով Մաժիլիսի պատգամավորական կորպուսի ձևավորումը, Սենատում նախագահական քվոտայի կրճատումը: Փոփոխություններն իսկապես ծանրակշիռ են, քանի որ, օրինակ, մեծամասնական համակարգը թույլ է տալիս պատգամավորին հետ կանչել ընտրողների ցանկությամբ։ Ամրագրվում է հոդվածն այն մասին, որ հողը և նրա ընդերքը պետք է պատկանի ժողովրդին։

Բարձր է գնահատել Տոկաևի բարեփոխումները նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը, որը պաշտոնական այցով ժամանել էր Ղազախստան ս.թ. օգոստոսի 11-ին: Նրա խոսքով՝ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները թույլ կտան միանգամայն նոր մակարդակի հասցնել Ղազախստանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու քաղաքացիական հասարակության զարգացումը:

Ս.թ. սեպտեմբերի 13-15-ը երկրում տեղի կունենա համաշխարհային մասշտաբի իրադարձություն՝ համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների հերթական համագումարը, ինչը վկայում է Ղազախստանում միջկրոնական բարենպաստ միջավայրի մասին: Այսպես, ԼՂՀ Նախագահը երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ին համագումարին հետևողական աջակցության համար։ Իր հերթին Գլխավոր ասամբլեայի նախագահը նշել է, որ առաջիկա իրադարձությունը կարևորագույն հարթակ է և բարձր է գնահատել ապագա միջոցառման անցկացման մակարդակը:

Ղազախստանի քաղաքական ղեկավարությանը՝ նախագահ Տոկաևի գլխավորությամբ, հաջողվել է ոչ միայն թույլ չտալ քաղաքական ապակայունացում, այլև երկիրը դուրս բերել որակապես նոր մակարդակի, ինչի մասին վկայում են վերջին շրջանում բազմաթիվ վերափոխումները:

Քաղաքագետ

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=237167&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ