ՍԻՄ նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման ղեկավար Հայկ Բաբուխանյանի խոսքը անկախության 31-ամյակի առթիվ

Տեսանյութեր

Ի՞նչ զգացողություններով ու մտորումներով է նշում անկախության օրը անկախության ակունքներում կանգնած քաղաքական գործիչը, ինչո՞ւ մեզ չհաջողվեց պահպանել դժվարությամբ ձեռք բերված անկախությունը, ովքե՞ր մխսեցին այն, անկա՞խ ենք արդյոք այսօր, ի՞նչ անել, որպեսզի հաջորդ տարիներին իրապես անկախության տոն նշենք այս եւ այլ հարցերի շուջ «Իրավունքը» զրուցել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործկոմի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԲԵՐ ՖՈՆԴԵՐԻ, ԱՂԱՆԴՆԵՐԻ, ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՁՎԱԴՐՈՒՄԸ ՈՐՈՇ ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ ՏՎԵՑ ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔԸ»


-Պարոն Բաբուխանյան, այս սեպտեմբերի 21-ը լիովին տարբերվում է նախորդներից: Ի՞նչ զգացողություններով ու մտորումներով նշեցիք անկախության օրը:
-Նախ շնորհավորում եմ մեր ժողովրդին` մեր անկախ պետականության ձեւավորման օրվա կապակցությամբ: Շատ քիչ ազգեր կան, ովքեր արժանացել են այդ մեծ պարգեւին եւ նվաճմանը ու հայ ժողովուրդն այդ ազգերից մեկն է: Այո՛, ճիշտ եք, մեր կուսակցությունը կանգնած է եղել անկախության ակունքներում եւ այսօր գործող կուսակցություններից առաջինն է, որ ձեւավորվել եւ նախապատրաստվել է, որպեսզի կարողանանք անցում կատարել դեպի անկախ պետականություն: Այն ժամանակ մեր սերունդն ու ժողովուրդը 
կարողացան միավորվել եւ հետ շպրտել թուրքական ագրեսիան` պահպանելով Հայաստանն ու Արցախը: Ցավոք, այն ժամանակ էլ ունեցանք կորուստներ, բայց հիմնականում մեզ հաջողվեց պահպանել այն, ինչ ունեինք եւ մեր հայկական հողերի վրա ստեղծել մեր պետականությունը եւ հռչակել Արցախի վերամիավորումը: Այն սերունդը, որը 90-ականների սկզբին մաքառեց ու պայքարեց եւ ստեղծեց պետություն` հիմնված էր ազգային պահպանողական գաղափարախոսության վրա: Եվ սա էր այն հիմքը, որը մեզ թույլ տվեց հաղթել: 
Ինչ վերաբերում է ձեր հարցին, շատ հակասական զգացողություններ ունեմ` մի կողմից տեսնում եմ, որ այն, ինչ ուզում էինք, դրան չհասանք, անգամ ինչին հասանք, այն էլ մասամբ կորցրեցինք: Այսօր ապազգային տարրերն են եկել իշխանության եւ երկիրը գնում է դեպի նահանջ` արժանապատվության եւ տարածքային կորստի: Մեզ տխրեցնում է, որ մինչեւ օրս կան գերիներ թշնամի պետությունում, սահմաններն անկայուն են: Եվ անկախության օրը պետք էր նախ հարգել երկրորդ արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը ու ոչ այնպես, ինչպես արեց ներկայիս իշխանությունը զավթած անձը: Մյուս կողմից հպարտանում եմ, որ 31 տարի առաջ մեր սերունդը, մեր ազգը, մեր լավագույն տղերքն իրենց կյանքի ու առողջության գնով, բայց, այնուամենայնիվ, կարողացան հիմնադրել մեր երրորդ հանրապետությունը: Ուստի` այս հակասական զգացմունքներով ոչ թե տոնում, այլ նշում ենք անկախության օրը: 
-Ինչո՞ւ մսխվեց 31 տարվա անկախության ձեռքբերումները եւ չկարողացանք այն պահպանել:
-Երկու հանգամանք կա` ներքին եւ արտաքին: Ներքինում, երեւի թե, շատ ուշադրություն դարձնելով բանակին, երկիրն արտաքին թշնամուց պաշտպանելուն` բարձիթող վիճակ ստեղծեցինք ներքին թշնամու աճի համար: Միջազգային տարբեր ֆոնդեր, աղանդներ, համասեռամոլներ եւ այլն սկսեցին Հայաստանում իրենց բջիջների ձվադրումը, որը որոշ տարիներ անց տվեց իր բացասական արդյունքը: Կան մարդիկ, ովքեր արտաքինից հայ են, խոսում են հայերեն, բայց որեւէ կապ հայ ժողովրդի մտածելակերպի, իղձերի նպատակների, սրբությունների հետ չունեն: Նրանք իրականում հակահայ են եւ այդպիսի մի շերտ է ձեւավորվել, որն արդեն այնքան շատ է, որ ընտրություններում կարողանում է հաղթել, թելադրել իր ապազգային քաղաքականությունը, ուրախանալ զոհերով, ծաղրել մեր սրբություններն ու եկեղեցին: Հակահայերի այդ շերտը ներսից ժանգի նման ոչնչացնում է երկիրը: 
Իսկ արտաքին գործոնն այն է, որ աշխարհը փոխվում է: Եթե 30, 20 կամ 10 տարի առաջ հնարավոր էր լինել չմիավորված պետություն, այսօր այդպիսի պետությունները գնալով պակասում են, որովհետեւ բեւեռացումը աշխարհում տեղի է ունենում շատ բարձր տեմպերով եւ ձեւավորում են նոր ուժի կենտրոններ: Եթե այն ժամանակ, երբ հիմնադրում էինք պետություն, աշխարհը միաբեւեռ էր, ապա այսօր առնվազն եռաբեւեռ է: Այսօր բոլոր պետություններն այս կամ այն ձեւով միավորվում են ինչ-որ մակրոքաղաքական եւ մակրոտնտեսական միավորումների մեջ: Եվ գերտերությունների մեջ ուժեղանում է պայքարը այն պետությունների համար, որոնք ներառված չեն այդ միավորումների մեջ: Ամենավտանգավորն այն է, որ Թուրքիան 31 տարի առաջ բավականին հետամնաց եւ թույլ պետություն էր` աշխարհի ուժեղների համեմատ, իսկ այսօր հայտ է ներկայացնում լինել գոնե տարածաշրջանային գերտություն: Թուրքիան, եթե 20-30 տարի առաջ ուզում էր մտնել Եվրամիություն եւ առաջնորդվել նրանց չափորոշիչներով, ապա այսօր ոչ միայն չի ցանկանում, այլ նեոօսմանականություն քարոզելով` փորձում է դառնալ իսլամական եւ թուրքական աշխարհի լիդերը: Հենց դրա համար էլ կազմակերպեց եւ մասնակցեց արցախյան երկրորդ պատերազմին եւ այսօր էլ փորձում է ճնշում գործադրել հայ ժողովրդի հանդեպ: Այսպիսով` աշխարհը փոխվել է, պարզապես, չհասկացանք այն պահը, որ ներսից է փտում երկրրը, որովհետեւ այսօրվա ՔՊ-ականները, սորոսականները այդպես առաջ եկան, նրանք այլ մտածելակերպով էին առաջնորդվում եւ ձեւավորվում` որպես մարդիկ: Մենք չհասցրեցինք կողմնորոշվել, երբ է պետք ավելի սերտացնել հարաբերությունները մեր ստրատեգիական դաշնակցի` Ռուսաստանի հետ: 

 

«ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԱՅՍ ՏԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ»


-Այսօր հանրային դիսկուրսում ամենաշատ հնչում է հարցը, թե որքանո՞վ ենք առհասարակ անկախ:

-Իշխանությունը զավթած անձինք, որոնք արտաքին ուժերի աջակցությամբ 2018 թվականին իրականացրեցին հեղաշրջում եւ որի նպատակն էր փոխել Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումը եւ տարածաշրջանում վերադասավորումներ իրականացնել, չհասան իրենց նպատակին: Նրանց նպատակն էր ամբողջությամբ Արցախը հանձնել եւ թուրքական տիրապետություն այստեղ կազմակերպել, բայց, բարեբախտաբար, երկրորդ Ալեքսանդրոպոլի պայմանագիր չկնքվեց (խոսքը 1920 թվականի պայմանագրի մասին է, որով Հայաստանը դարձավ Թուրքիայի վասալ): Անկախությունը թղթի վրա գրածը չէ, ՄԱԿ-ում մեր դրոշը չէ, այլ քաղաքական անկախությունն է, երբ դու կարողանում ես ինքնուրույն կառավարել քո երկիրը, ոչ թե ինչպես հիմա, կառավարության շենքում նստած են արեւմտյան մի քանի խորհրդատուներ եւ թելադրում են ինչպես շարժվել: Երբ դու կարողանում ես պաշտպանել քո երկրի տարածքային ամբողջականությունը, ոչ թե այն խախտվում է եւ պաշտպանողն էլ մենք չենք, այլ մեր դաշնակիցը` ռուս խաղաղապահները: Եվ վերջապես` պետք է հասկանանք, որ անկախությունը կազմված է նաեւ մշակութային,գիտության, կրթության ինքնիշխանությունից: Ցավոք, Հայաստանում այս ամենը կա՛մ իսպառ բացակայում է, կա՛մ գտնվում է շատ հիվանդ, տկար վիճակում: Պետք է կարողանանք այս տկարությունը հաղթահարել եւ Հայաստանը նորից դարձնել ինքնիշխան պետություն: 
-Ի՞նչ պետք է անել, որ գոնե հաջորդ տարիների ընթացքում կարողանանք, իսկապես, անկախության օրը տոնել լիարժեք:
-Մեր ինքնիշխանությունը պահպանելու, զարգացնելու, դրան իմաստ, ոգի, միս ու արյուն տալու համար` պետք է գնանք այն ճանապարհով, որն ակնհայտ է եւ որը կբերի մեզ մեծ օգուտներ: Այն է` միակ դաշնակից Ռուսաստանի հետ միութենական պետության ձեւավորումը: Պետք է մտնենք Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ, որով կզարգացնենք մեր տնտեսական, ռազմական, քաղաքական, մշակութային, կրթական ինքնիշխանությունը: Չմանրամասնեմ ինչպես, բայց այդ ժամանակ, երբ կլինենք այդ միութենական պետության մեջ, կարող ենք վստահ լինել, որ մեր սահմանները կլինեն անձեռմամխելի եւ մեր բնակչությունը կսկսի աճել, ոչ թե պակասել, ինչպես այսօր: Մենք ունենք երկրորդ հանրապետության փորձը, որտեղ ունեցել ենք բազմաթիվ ձեռքբերումներ բոլոր ասպարեզներում, ինչը մեզ թույլ տվեց հասունանալ` որպես հասարակություն, որպեսզի ստեղծենք մեր երրորդ անկախ հանրապետությունը: Պետք է հասկանալ պատմության զարգացման ընթացքը, թե ուր է տանում: Ինչպես մենք 90-ականների վերջում հասկացանք, որ Սովետական միությունը մոտենում է փլուզման եւ պետք է նախապատրաստվել մեն-մենակ թուրք թշնամիների դեմ դիմակայելուն, այդպես էլ պետք է հասկանանք, որ Ռուսաստանն այսօր գնում է դեպի նոր համաշխարհային կարգավիճակի եւ մեզ ամենաձեռնտու տարբերակն է նախապես կռահելով այդ ուղղությունը տեղավորվել այդ գործընթացում` որպես ազգային եւ ինքնիշխան պետություն եւ միավորվել այն ուժերի հետ, ովքեր ձեւավորում են նոր միութենական պետություն:

https://iravunk.com/sim/?p=236952&l=am/
Մենք զգացինք դաշնակցի ուսը. Հայկ Բաբուխանյան Սեւաստոպոլի պետհամալսարանում Հայաստանի թեման էր Սեվաստոպոլի պետական համալսարանը հայտարարում է նախապատրաստական դասընթացների սկիզբ Հայաստանում Շնորհավորանք «ԱՌԱՋ ԱՐՑԱԽ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑԱՎ «ԱԶԳԻ ՁԱՅՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ Այսօր դա է ջրբաժանը` կո՞ղմ ես, թե դեմ վաշինգտոնյան «խաղաղության պայմանագրին» ՍԻՄ նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման ղեկավար Հայկ Բաբուխանյանի խոսքը անկախության 31-ամյակի առթիվ Ակնհայտ էր, որ Աղավնոն և Լաչինը ստանալուց հետո Ալիևը ռազմական գործողություններ է սկսելու Սյունիքում Տ․ Տ․ Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի դերը 19-րդ դարի հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում «Սահմանադրական Իրավունք» Միության Ներկայացուցիչների նիստը ընդունել է բանաձեւ Հակառուսական  պատվերով համերգի բազմազան կատարողների կախկանձանքի մեջ ավելացավ եւս մեկը Հ. Բաբուխանյանը առաջարկեց Եվրասիական կրթական հաջորդ ֆորումը անցկացնել Հայաստանում Մասիսում «Դրուժբա» -ի բարեկամության մթնոլորտում նշվում էր երեխաների տոնը Առաջին Հանրապետության դասերը. կլոր սեղանի ԲԱՆԱՁԵՎ Երկիրը վաճառքի ծրագրի սպասարկողները այսօր իրենց փորձում են դրսեւորել որպես անկախության եւ ինքնիշխանության պաշտպաններ