Բարձր ենք գնահատում Վլադիմիր Պուտինի ջանքերը. «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժում (aravot.am)

Ներքաղաքական

«Մենք այստեղ ենք, որովհետեւ սիրում ենք մեր Հայաստանը, մենք այստեղ ենք, որովհետեւ մենք պայքարում ենք Արցախի համար։ Մենք այստեղ ենք, որովհետեւ պահպանում ենք հայ-ռուսական բարեկամությունը եւ դաշնակցային հարաբերությունները։ Մենք այստեղ ենք, որովհետեւ մենք գնահատում ենք ռուսական աջակցությունը, որը ոչ թե բառերով է, արցունքներով է, լացելով կամ սուտ խոստումներով է, այլ կոնկրետ զինվորներով, խաղաղապահներով, սահմանապահներով, զենքով. սա է աջակցությունը»,- այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մոտ կայացած ցույցի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։

Ցույցի կազմակերպիչն էր «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումը եւ «Հայաստանի հականացիստական ճակատը»։

Իր ելույթում Հայկ Բաբուխանյանը նաեւ հավելեց, որ հայ ազգը պետք է գնահատի այն ռազմական, տնտեսական, ռազմատեխնիկական եւ քաղաքական աջակցությունը, որը մեզ տալիս է «մեր դարավոր դաշնակիցը եւ բարեկամը»՝ նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնությունը։

Ցույցի մասնակիցները նաեւ ՌԴ դեսպանատանը փոխանցեցին Աջակցության հռչակագիր։ Փաստաթղթում, որը բաղկացած է 6 կետից, մասնավորաբար ասվում է. «Այսօր մեր երկրների դեմ Արեւմուտքը նրա տարածաշրջանային հենակետ Թուրքիան եւ վերջինիս կցորդ Ադրբեջանը վարում են չհայտարարված պատերազմ, նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունները եւ գերեվարել մեր ժողովուրդներին: Այդ իրադարձությունների հետեւանքով մեր ժողովուրդները ունեն հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները դարձել են փախստականներ: Հայաստանի, Արցախի, Դոնեցկի եւ Լուգանսկի Հանրապետությունների դեմ իրականացվող ագրեսիան ու ռազմական հանցագործությունները ունեն մեկ ծնող պատճառ` դա նացիզմի մարդատյաց գաղափարախոսությունն է եւ կայսերապաշտական նկրտումները, որոնք դրսեւորվում են ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ նրանց դաշնակիցների կողմից: Նացիզմը մերժում է ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, ժողովուրդների հավասարությունը, ոտնահարելով ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերը եւ սկզբունքները:

Թուրքական նացիզմը 20-րդ դարի սկզբում դարձավ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության պատճառը եւ շարունակվեց 1988 թվականին Ադրբեջանում հայերի կոտորածներով եւ մեր օրերում դրսեւորվելով Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիաներով: Անպատիժ մնացած նացիզմը ծնում է նորանոր հանցագործություններ: Հատկանշական է, որ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրոպական միությունը, թե՛ միջազգային իրավապաշտպան բազմաթիվ կառույցներ հանգիստ եւ անվրդով դիտարկում են, թե ինչպես թուրքական, ադրբեջանական, ուկրաինական նացիզմը խեղդամահ է անում Արցախի, Հայաստանի, Ղրիմի, Դոնեցկի եւ Լուգանսկի Հանրապետությունների ինքնորոշված ժողովուրդներին»:

Ըստ հռչակագրի, արեւմտյան եւ թուրքական արշավանքը դեպի Արեւելք, բացի ռազմական բաղադրիչից ունի նաեւ քաղաքակրթական բախման դրսեւորում. «Արեւմտաթուրքական տանդեմը նպատակ ունի ոչնչացնել մեր ընդհանուր արեւելաքրիստոնեական քաղաքակրթությունը, մեր ազգային արժեքների համակարգը, պարտադրել մեզ հրաժարվել ավանդական ընտանիքից, մեր եկեղեցուց, ազգային ավանդույթներից եւ ընդունել իրենց «ժողովրդավարական» արժեքները»:

Ելնելով վերոգրյալից, նախաձեռնության անդամները հայտարարում են.

1.Մենք լի ենք վճռականությամբ էլ ավելին ամրացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները:

2.Մենք բարձր ենք գնահատում ՌԴ նախագահ Վ.Պուտինի ջանքերը հայ-ադրբեջանական սահմանում եւ Արցախի շուրջ կրակի դադարեցման ուղղությամբ: Միաժամանակ խնդրում ենք գործուն միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի մշտական խախտումները թույլ չտալու, եւ դրանց հետեւանքները վերացնելու ուղղությամբ:

3.Մենք պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններով պաշտպանել մեր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, մեր ժողովուրդների ազգային արժեհամակարգը, մեր հայրենակիցների ու դաշնակիցների ազատ ու ապահով ապրելու իրավունքը, պաշտպանելով ազգի ինքնորոշման ու չճանաչված պետությունների ազատ ապրելու իրավունքները:

4.Մենք դիմում ենք աշխարհի բոլոր առողջ ուժերին դատապարտել նացիզմի ցանկացած դրսեւորում, մասնավորապես գործուն միջոցներ ձեռնարկել կանխելու Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Արցախի հանդեպ, եւ դուրս հանելու ադրբեջանական օկուպացիոն զորքերը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների տարածքներից:

5.Մենք կոչ ենք անում ՌԴ-ին ավելացնել իր ռազմական ներկայությունը Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում: Ինչպես նաեւ անհրաժեշտ ենք համարում արդիականացնել Հայ-Ռուսական պայմանագրային բազան ռազմական ու ռազմատեխնիկական, ինչպես նաեւ ինֆորմացիոն անվտանգության ոլորտներում:

6.Մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդները լավագույնս կարող են ապահովել մեր երկրների անվտանգությունը ու ինքնիշխանությունը, մեր ժողովուրդների ինքնությունը ու ազատությունը լինելով Միութենական պետության մեջ եւ կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը սկսել մեզ հետ համատեղ հանրային քննարկում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության մեջ ներգրավվելու ուղղությամբ:

Հռչակագրին միացել է նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am:

https://iravunk.com/sim/?p=236888&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ