Գայանեի ձեռագիրը պետք է դրվի ժուռնալիստիկայի ֆակուլտետներում ուսուցանվող ուսումնական դասագրքերում. Հայտնի փաստաբանը մեր գործընկերոջ` Գայանե Զարգարյանի գործունեության մասին
Իրավական«Գայանե Զարգարյանը նոր մարդ չէ լրատվության ոլորտում, եւ իր ուրույն դերակատարումն է ունեցել 90-ականներից սկսած` երկրի կայացման, հզորացման գործում: Նա ունի սուր գիրչ, ձեռագիր.ավելին` Գայանեի ձեռագիրը պետք է դրվի մասնավորապես ժուռնալիստիկայի ֆակուլտետներում ուսուցանվող ուսումնական դասագրքերում` ցույց տալու համար, թե ինչպես պետք է լրագրողը օրենքի շրջանակներում իր լիազորությունը իրականացնի», -այսպես է բոնորոշում եւ իր հեղինակավոր կարծիքը արտահայտում մեր գործընկեր, Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար Գայանե Զարգարյանի մասնագիտական գործունեության հետ կապված, բազում նախադեպային վճիռների հեղինակ, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, միառժամանակ անդադառնալով այն շրջանակներին, ովքեր հաճախակի են «նեղն ընկնում» լրագրողի ծավալած գործունեությունից.
-Առհասարակ, եթե լրագրողի աշխատանքը , քննարկում են, քննադատում նրան, անգամ թիրախավորում՝ կնշանակի որ լրագրողը ճիշտ ճանապարհին է: Դրանից միայն հետեւություններ է պետք անել: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ իրավական հարթակում ես լրագրող Գայանե Զարգարյանի կողքին եմ:
Առիթից օգտվելով, մենք փորձեցինք մշտապես չորրորդ իշխանության կողքին կանգնած հայտնի փաստաբանից հետաքրքրվել նաեւ, ազա՞տ է այսօր հայ մամուլը, թե ոչ, ինչին ի պատախանը պարոն Բաղդասարյանը տվեց դիպուկ եւ ուշագր պատասխան, փաստելով.
- Այ՛ո, իրավացի եք, ես ինձ «չորրորդ իշխանության» բարեկամն եմ համարում եւ ինձ համար հանրայտ փաստ է եւ ապացուցման կարիք չկա, որ նաեւ «չորրորդ իշխանության» միջոցով է հնարավոր հզոր տնտեսություն եւ օրինապաշտ քաղաքացի ձեւավորել: Եվ բացառապես «չորրորդ իշխանության» աջակցությամբ է նաեւ, որ երկիրը, պետությունը պետք է լինի հզոր: Ինչ վերաբերում է «չորրորդ իշխանության» ազատության հետ կապված խնդիրներին, գիտեք` ես չեմ կարծում, որ աշխարհի մակարդակով վերցրած՝ «չորրորդ իշխանությունը» լիակատար կարող է լինել ազատ: Վերջին հաշվով «չորրորդ իշխանությունը» կաշկանդված չէ, եւ այդ ինստիտուտն էլ՝ կարող է ներկայացնել նեղ անձնական շահեր, բայց գլոբալ առումով «չորրորդ իշխանության» համար՝ գլխավոր պլան պետք է մղվի ոչ թե նեղ անձնային, նեղ կոււսակցական շահը, այլ պետության շահը. պետության շահը՝ միշտ պետք է գերակա լինի:
https://iravunk.com/sim/?p=234894&l=am/