Կա՛մ Արցախը կշարունակի մնալ հայկական, կա՛մ ինքներս մեզ կգնդակահարենք, բայց մեր հողում կմնանք. ինչ են մտածում արցախցիները

Տեսանյութեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ադրբեջանական կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Ղարաբաղում բնակվող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ որեւէ այլ առանձնաշնորհում կամ արտոնություն: Ղարաբաղում բնակվող հայերը, ըստ Ալիեւի պետք է կատարեն «ճիշտ ընտրություն» եւ ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը: Սակայն, այս հայտարարությունն արցախցիների վրա էական ազդեցություն չի ունեցել: Առկա տրամադրությունների մասին «Իրավունքը» մանրամասներ է պարզել հենց Ստեփանակերտում:

Ալիեւի նման հռետորաբանության վերաբերյալ կարծիքներն իրարամերժ են: Մեծ մասը գտնում է, որ Ալիեւին չի հաջողվելու իրականացնել իր եւ հոր երազանքը, ավելին՝ հավատում են, որ ռուսների օգնությամբ՝ Արցախը կրկին ոտքի կկանգնի: Եվ եթե այսօր Ալիեւը ոգեւորված հայտարարություններ է անում, ապա վաղը լացելու է, ինչպես մենք ենք լացում Շուշին մեզնից խլելու համար:

ՎՅԱՉԻՍԼԱՎ պապը մեզ հետ զրույցում անդրադառնալով Ալիեւի հերթական սպառնալիքներին՝ ինքն էլ հարց ուղղեց. «Ալիեւն ո՞ւմ դռան շունն է, որ իր խոսքն էլ արցախցին մեկնաբանի: Ճիշտ է, Արցախի համար հիմա շատ ծանր ժամանակաշրջան է, գոյի պայքար ենք տալիս, բայց ոչ մի րոպե չենք կոտրվում: Որ պահին էլ հույզերը տեղի են տալիս, հիշում ենք մեր թոռներին ու տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին, որ մենք ապրենք Արցախում: Ամեն անգամ Արցախ մուտք գործելիս հեռվից տեսնում ենք, որ Շուշիում ադրբեջանական դրոշներ են ծածանվում ու սրտներիցս արյուն է կաթում: Բայց սա էլ է ամրապնդում մեր պայքարը, որ մի օր նորից հասնենք Շուշի»:

Ըստ արցախցի Վյաչիսլավի, նորություն չէ, որ Ալիեւն ասում է, թե Արցախը պետք է լինի ադրբեջանական. «Հիմա աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ գուցե Ալիեւի եւ իր մեծ եղբոր էրդողանի համար շահավետ իրավիճակ է ստեղծվել, բայց ժամանակավոր է: Չգիտեմ՝ Հայաստանի իշխանություններն ինչքանով են կանգնած Արցախի կողքին, բայց տեղի իշպանությունը, անհատներս կանգնած ենք Արցախում եւ թույլ չենք տալու, որպեսզի Արցախի մնացած մասը թուրքի ձեռքը ընկնի: Հավատում ենք, որ ռուս խաղաղապահների օգնությամբ՝ կկարողանանք վերադարձնել նաեւ Շուշին ու Հադրությը, որոնք մեզնից խլեցին դավադիր պայմանավորվածությունների արդյունքում»:

ՍԵՐԳԵՅ պապն էլ էր նույնքան վճռական տրամադրված: Նա էլ մեր հարցին հարցով պատասխանեց. «Արցախ է մնացել, որ Արցախից խոսենք, ով ոնց կարողացավ Արցախը խուրդեց: Ասում են՝  կտոր-կտոր տալու ենք, մեզ պատերազմով են վախեցնում: Բայց երեք պատերազմ տեսած ժողովուրդ ենք, մեզ պատերազմով վախեցնել չի լինի: Կա՛մ կմնանք Արցախում ու Արցախը կշարունակի մնալ հայկական, կա՛մ ինքներս մեզ կգնդակահարենք, բայց մեր հողում կմնանք»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Արցախ-Երեւան

https://iravunk.com/sim/?p=233365&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ