Տեռորիստ են «Սասնա Ծռերը» եւ նրանցից ավելի տեռորիստ ՔՊ-ն է դարձել. Անի Կարապետյան

Ներքաղաքական
«Ինձ ճանաչողները գիտեն՝ Նաիրի Հունանյանին որքան վատ եմ վերաբերվում, ինչպիսի խրոնիկ ատելությամբ եմ լցված նրա նկատմամբ, բայց որքան էլ, որ տարօրինակ հնչի՝ ուսումնասիրելով նրա կերպարը, ես չեմ կարող ասել, որ Նաիրին հայրենասեր չէր։ Պարզապես Նաիրիի էմոցիոնալ հայրենասիրությունն օգտագործեցին ի վնաս հայրենիքի՝ նրա հետ երկար աշխատանքներ տանելով եւ նրան վերցնելով ազդեցության տակ։ Այսքան ինչու եմ մանրանում, որովհետեւ պրոիշխանական կայքերը երեկվանից գրում են Քոքոբելյանի «հափշտակված» հոր մասով տարածված լուրերի մասին, թե բա էլ ինչ սպասելի լիներ ՀՅԴ֊ից, եթե Նաիրի Հունանյանի նման կուսակցական են ունեցել։ Ուզում են ասել՝ ՀՅԴ֊ն տեռորիստական կուսակցություն է։
 
Գիտեք, թե ինչքան եմ քննադատում ՀՅԴ֊ին, բայց ՀՅԴ֊ն ազգային հենքի վրա կառուցված ուժ է։ Իհարկե, ժամանակները փոխվել են, պատրիոտները պակասել են կուսակցության շարքերից ու դրա վառ ապացույցն է, որ մինչեւ օրս Նիկոլ Փաշինյանը կենդանի է եւ շարունակում է հանձնել ժամանակին նաեւ պատրիոտ ՀՅԴ֊ականների արյունով պահված հողերը, բայց եւ այնպես այդ կուսակցությանը վարկաբեկել, նսեմացնել, մեղադրել ապազգային, հանցագործ լինելու մեջ, մեղմ ասած, ՔՊ֊ի հերթական հակահայ անբարոյական քայլն է։
 
Ինձ համար տեռորիստ են «Սասնա Ծռերը» եւ նրանցից ավելի տեռորիստ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է դարձել. չորս տարի պետությունն ու ժողովրդին տեռորի են ենթարկում, 5000֊ից ավել մատղաշ տղաների գլուխ դրեցին զոհասեղանին, Արցախը հանձնեցին, մեր հայրենիքի դարպասները բացեցին թշնամու առաջ եւ ասացին՝ «Իեկեք սրանց կերեք»։ Սրանց ապազգային գործունեությունն ազգային տեռորի դասակ օրինակ կարելի համարել», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: 
https://iravunk.com/sim/?p=233254&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ