Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայրենազրկման հոմանիշ է դարձել մեզ համար. Թագուհի Թովմասյան

Ներքաղաքական

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայրենազրկման հոմանիշ է դարձել մեզ համար. կտոր-կտոր կորցնում ենք մեր հայրենիքը: Բոլորիս ուշադրության կենտրոնում է ցավալի իրականությունը, որ մինչեւ օգոստոսի 25-ը Բերձոր, Աղավնո եւ Ներքին Սուս համայնքների բնակիչները պետք է հեռանան իրենց տներից, իսկ այս բնակավայրերը հանձնվեն Ադրբեջանին։ Առանց պայքարելու Նիկոլ Փաշինյանի ապագա խոստացած իշխանությունը հող է հանձնում թշնամուն՝ նվազեցնելով մեր հայկական պետությունների անվտանգության մակարդակը։ Իշխանությունը առանց մի փամփուշտ կրակոցի հանձնեց նաեւ Քարվաճառը, որտեղ պատերազմի օրենքով թշնամին չէր կարողացել առաջ գալ, եւ կարող էինք պահպանել մեր հայրենիքը. չարվեց: Իշխանությունների այս անտարբեր վերաբերմունքը մեր հայրենիքի տարբեր հատվածների (այդ թվում՝ ձնառատ սարերի) նկատմամբ եւս մեկ անգամ փաստում է․ Արցախը ամենեւին էլ արժեք չէ այս մարդկանց համար: Նրանք տարանջատեցին մեր երկու պետությունները... Գրություն եմ ուղարկել Ն․ Փաշինյանին՝ պահանջելով պարզաբանումներ, թե այս համայնքների հանձնումը ու՞մ կողմից է համաձայնեցվել եւ իրավական ուժ ունեցող ի՞նչ փաստաթղթի հիման վրա է իրականացվում։ Առ այսօր ՀՀ կառավարությունը չի հայտնել նաեւ, թե արդյո՞ք բանակցել է նշված համայնքները չհանձնելու շուրջ, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել։ Եթե վաղուց հայտնի էր, որ այդ բնակավայրերը պիտի հանձնվեն, ինչու՞ ժամանակին նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացվել, այլ ընդհակառակը՝ տարբեր միջոցներով ներդրումներ են արվել
այդ համայնքներում: Մեկ այլ խնդիր է նաև պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը առ այն, թե արդյոք ՀՀ կառավարությունը ձեռք է բերել
պայմանավորվածություն, որ ադրբեջանական վայրագները չեն վնասի նշված համայնքների պատմամշակութային ժառանգությունը, գերեզմանները։
ԱՀ պատգամավորները ահազանգում են, որ տարհանման ռեսուրսները չեն բավարարում տարհանման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար, ուստի պատրաստվում եմ դիմել նաեւ միջազգային գործընկերներիս` Բերձոր, Աղավնո եւ Ներքին Սուս համայնքների հանձնման ժամկետների երկարաձգման հարցով. չգիտեմ` ինչ կստացվի, բայց վերջին քայլն է, որ կարող եմ անել իբրեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ», - գրել է ԱԺ պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ:

https://iravunk.com/sim/?p=233199&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ