Հ. Բաբուխանյանը առաջարկեց Եվրասիական կրթական հաջորդ ֆորումը անցկացնել Հայաստանում

ՍԻՄ - Գլխավոր լուրեր

Այսօր Բիշկեկում մեկնարկել է «Եվրասիական կրթական օր» միջազգային ֆորումը: Այն նվիրված է միջազգային համագործակցության խնդիրներին և հեռանկարներին՝ ի դեմս նոր մարտահրավերների, ինչպես նաև կրթության և մշակույթի բնագավառում միջազգային համագործակցության գործիքները համաշխարհային արժեքների համատեքստում օգտագործելու հեռանկարներին։ Ֆորումին մասնակցում են  գիտնականներ, պատգամավորներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, բուհերի ռեկտորներ Ռուսաստանից, եվրոպական երկրներից, Չինաստանից, ԱՊՀ-ից: Ֆորումում Հայաստանը ներկայացրերլ է ՍԻՄ կուսակցության եւ «Իրավունք Մեդիա» հոլդինգի նախագահ Հայկ Բաբուխանյանը: Այսօր նա հեռավար կապով ելույթ է ունեցել «Կրթական համակարգերի միջազգային համագործակցությունը որպես եվրասիական պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հիմնական գաղափար» կլոր սեղանին, որը վարում էին  «Միջազգային համագործակցություն» ասոցացիայի  գլխավոր տնօրեն Տատյանա Բալաբանովան եւ Չեխիայի  առեւտրային պալատի նախագահ Իրժի Նեստավալը:

Իր խոսքում Հ. Բաբուխանյանը նշեց, որ այսօր երբ եվրասիական մայրցամաքում տեղի են ունենում տարանջատման բաժանարար գործընթացներ, կրթական համակարգերը կարող են դառնալ այն կամուրջները, որոնք կապ կհաստատեն ժողովուրդների ու պետությունների միջեւ: Կրթական համակարգերը պետք է  երիտասարդության մեջ դաստիարակեն հարգանք եւ ընկալում այլ ժողովուրդների  նկատմամբ, ձեւավորեն պատկերացումներ այդ ժողովուրդների իրավունքների, շահերի եւ իղձերի մասին, որը թույլ կտա գտնել կոմպրոմիսային լուծումներ միջազգային վիճելի հարթություններում: Միաժամանակ նա նշեց, որ այսօր կարեւոր է գիտականորեն հիմնավորել նոր մեթոդներ, որոնք ուղղված կլինեն եվրասիական ինտեգրացիայի զարգացման վրա:

Հ. Բաբուխանյանը ֆորումի մասնակիցներին հրավիրեց Երեւան հաջորդ ֆորումը անցկացնելու նպատակով, նշելով, որ Հայաստանը ունի  եվրասիական ինտեգրացիայի  լավ ավանդույթներ եւ միաժամանակ կրթական բազմակողմանի զարգացած համակարգ: 

ՍԻՄ լրատվական ծառայություն

https://iravunk.com/sim/?p=229718&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ