Նա իրեն լավ է զգում. Մոուրինյոն` Մխիթարյանի մասին
Սպորտ
Ժոզե Մոուրինյոն լրագրողների հարցերին է պատասխանել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության եզրափակչից առաջ: պորտուգալացի մասնագետը խոսել է նաեւ Հենրիխ Մխիթարյանի մասին.
"Հնարավոր է՝ Մխիթարյանը կկարողանա մասնակցել վաղվա հանդիպմանը: Նա առաջին մարզումն անցկացրեց ընդհանուր խմբում եւ իրեն լավ է զգում: Եթե այդպես մնա, ապա նա կլինի հայտացուցակում: Միկին փորձառու ֆուտբոլիստ է, լավ է, որ նա մեզ հետ է",- ասել է Մոուրինյոն:
https://iravunk.com/sim/?p=227561&l=am/