800 հեկտարի համար հետույքներդ ճղում էիք, բա ո՞ւր եք, սուտի հայրենասերնե՛ր. Շարմազանով

Տեսանյութեր

Փողոցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունն օրերս ներկայացրեց իր ծրագրային դրույթները: Ըստ այդմ` ասում են, որ մինչեւ հավանական խաղաղության պայմանագրի կնքումն` առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի եւ ինքորոշման հրավունքի հիման վրա Արցախի Հանրապետության վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Այս եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ՌԴ-Ի ՀԵՏ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՈՒՄՆ Է»

– Որքանո՞վ է այսօր իրատեսական հույսեր կապել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի հետ, երբ դրա գոյությունն առհասարակ կասկածի տակ է դրել ՌԴ ԱԳ նախարարն` ասելով, որ այդ խմբում ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերները, այսպես կոչված, ռուսաֆոբիայի թնջուկի մեջ` փորձում են չեղարկել Ռուսաստանի Դաշնության հետ կապված ամեն ինչ: 

– Սերգեյ Լավրովը հստակ ասում է, որ Մինսկի խմբի երկու համանախագահները չեն ուզում Ռուսաստանի հետ աշխատել, եւ փաստացի այսօր այդ համանախագահությունը չի գործում, որովհետեւ երկու համանախագահները հակամարտության մեջ են մեկ այլ համանախագահի հետ Ուկրաինայում: Սա ակնհայտ է, բայց երբ մենք խոսում ենք համանախագահների մասին, նկատի ունենք այդ ձեւաչափով ընդունված հիմնարար սկզբունքները: Այն, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ճառում էր Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո, եթե նորմալ ղեկավար ունենայինք, կասեր` ախպեր ջան, ինքնորոշման իրավունքի իրացումը Եվրամիության 27 երկրների համար օրենք է, եւ երբ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրեցինք, դրա նպատակը հենց սա է եղել, որ այնտեղ Արցախի ինքնորոշման իրավունքն ընդգրկված է: Իսկ հիմա երբ դու խոսում ես Ղարաբաղի հայերի իրավունքների մասին, սա ի՞նչ է նշանակում: Այսինքն` հայերն Արցախում ունենալու են սովորելու, միգուցե կիրակնօրյա դպրոց ունենալու, լավագույն դեպքում` քրիստոնեական տոներին պատարագներին մասնակցելու իրավո՞ւնք: Հասկանո՞ւմ եք՝ ուր ենք հասել: Եվ հիմա ՔՊ-ականներին եմ ուզում հարց տալ` բա ասում էիք` «Ակնան մեր հայրենիքն է», «Արցախը Հայաստան է եւ վերջ», ի՞նչ եղավ: Այսօր ՔՊ-ի «շայկան»` Նիկոլի գլխավորությամբ, ոտնահարում է ՀՀ օրենսդրությունն ու Սահմանադրությունը, որովհետեւ Սահմանադրությամբ պրիամբուլայի մեջ հղում է արվում 1990 թվականի օգոստոսի 23-ին հանրաքվեի միջոցով ընդունված Հայաստանի անկախության հռչակագրին եւ վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը:

– Արցախի հիմնախնդրի լուծման փաստացի երկու ձեւաչափ կա այսօր` բրյուսելյան` Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո եւ մոսկովյան` ՌԴ նախագահի միջնորդությամբ: Ի վերջո, ո՞ր ձեւաչափն է ընդունելի, եւ որտե՞ղ կարող է Հայաստանի դիրքերն առավել շահավետ լինեն:

– Մենք որեւէ տեղ չենք կարող նպաստավոր դիրք ունենալ, քանի դեռ Հայաստանը ներկայացնում է կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը: Իսկ եթե աշխարհաքաղաքական առումով եք ասում, իմ կարծիքը հստակ է` Հայաստանն ունի մեկ դաշնակից, որը Ռուսաստանն է: Հայաստանի ապագան արտաքին քաղաքական եւ անվտանգային առումով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խորացումն է: Սա ես միշտ եմ ասել ու հիմա էլ եմ ասում: Ամենակարեւոր խնդիրը հիմա այս իշխանությանը հեռացնելն է: Նույնն է, որ զենքը ձեռքին մեկն ուզենա ձեզ խփել, նստեք մտածեք, որ եթե զենքը ձեռքից խլեք, հետո ինչ եք անելու, ինչ փամփուշտով եք այն լիցքավորելու: Էս մարդիկ զենքով կրակում են մեր պետականությանը ու չեն էլ թաքցնում: Թող մեկն ուղիղ հարց տա Նիկոլ Փաշինյանին` Արցախի ինքնորոշման իրավունքն ո՞ւր է, անկախությունն ո՞ւր է, կարգավիճակն ո՞ւր է, Շուշին ու Հադրութն ո՞ւր են: 41 քառ.կմ թուրքն այսօր մտել է Հայաստան, ապաշրջափակումն ո՞ւր է, գերիներն ո՞ւր են: Ասում էին` մեկ-երկու ամսից գերիները կվերադառնան, վերադարձե՞լ են: Այսքանից հետո` ով Նիկոլին դեռ պաշտպանում է, ուրեմն` կողմ է Հայաստանի թուրքացմանը: 

«ԵՐԹԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏՎԵԼ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԻ ԺԱՄ ԳԱԼԻՍ ՔԱՅԼՈՒՄ ԵՆ, ԳՆՈՒՄ ՏՈՒՆԸ ՔՆՈՒՄ»

– Ընդդիմության երթերն ու հանրահավաքները դեռ արդյունք չեն տվել: Հիմա՞ էլ եք հավատում, որ սահմանադրական ճանապարհով հնարավոր է լինելու Նիկոլ Փաշինյանին հեռացնել վարչապետի աթոռից: 

– Դեռ արդյունք չեն տվել, որովհետեւ մի ժամ գալիս քայլում են, գնում տունը քնում: Բայց սա բոլորիս խնդիրն է, ոչ թե Շարմազանովի, Պողոսի կամ Պետրոսի: Էլ ինչպե՞ս ասեմ, որ ես իշխանությունից կուշտ եմ, իշխանություն չեմ ուզում: Սա Հայաստանի մեր 30-ամյա հանրապետությունը պահելու խնդիր է, իսկ այս մարդիկ թքում են մեր նվաճումների վրա, պղծում են Եռաբլուրը: Ու ինձ համար զարմանալին այն է, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի կողքերը «ֆռֆռացած» մարդիկ, Ասկոլկա Աշոտի հետ կապ ունեցողները,  ժամանակին թուրքի դեմ կռվածներն այսօր լռում են: Դուք ինչպե՞ս եք գնալու այդ մարդկանց գերեզմանին: Տո՛, նախկինների հերն էլ անիծած, ներկաներինն էլ, այստեղ նախկին ու ներկայի, իշխանության խնդիր չէ: Գիտեք,  պարտությունն էլ կարելի է տղամարդավարի տանել: Հասկացանք, որ պարտվել ենք, բայց գնանք ասենք` պարտությունը լա՞վ է: Այս մարդը պարտությունը ֆետիշացնում է: Այսօր ամբողջ աշխարհը Կոսովոն ճանաչում է, սերբերը չեն ճանաչում, որովհետեւ տղա են, արժանապատվություն ու թասիբ ունեն: Ասում են` դուք մեզ հաղթել եք, բայց մենք չենք կզի, պարտված, բայց կանգնած կմնանք ու չենք լզի ձեր կոշիկները: Իսկ մեզ ասում են` պարտվել եք, մի հատ էլ կզեք ու լպստեք էն, ինչ կթափենք գետնին: Ու դեռ մարդիկ կան, որ ծափ են տալիս ու ասում են, թե բա նախկիններ-ներկաներ, վայ չէ` Ռոբերտ Քոչարյանն է այստեղ, Սերժ Սարգսյանն է այստեղ, Շարմազանովն ու Աշոտյանն են այստեղ, Իշխանը լավ չխոսեց, լավ էլի, ամո՛թ է: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը թուրքին կզցրած առաջնորդներ են` Վազգեն Սարգսյանի, Սեյրան Օհանյանի, Ասկոլկա Աշոտի, Պետոյի, գեներալ Մանվելի հետ միասին: 

– Այդուհանդերձ, չե՞ք կարծում, որ ժամանակն է հրապարակել, թե ովքե՞ր են լինելու այն  250 մասնագետները, որոնք լինելու են ընդդիմության առաջարկած պետական ապարատի հենասյուները: Մարդիկ ուզում են իմանալ, թե ովքե՞ր են գալու փոխարինեն Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին:

– Մեկն էլ դու ես լինելու, ի՞նչ վատ է: Հայ ժողովրդի արգանդը չի չորացել, լիքը պայքարած տղերք կան: Բայց սա պաշտոնակռիվ չէ, որ ասենք` ով է լինելու: Լինելու են նրանք, ովքեր հրապարակում են, խելացի են, տարիներ շարունակ ապացուցել են, որ մեկն անվտանգությունից, մյուսը՝ արտաքին քաղաքականությունից, երրորդը` տնտեսությունից գլուխ են հանում: Այլ ոչ թե գան խաբեն, թե «Արցախը Հայաստան է եւ վերջ», կամ երկու հատ նուռ բռնեն ու ասեն` «Ակնան իմ հայրենիքն է»: Այդ նռով նկարվողներից մեկն այսօրվա պաշտպանության նախարարն է, մյուսը՝ ՔՊ պատգամավոր է, բա նռերով ֆոտոսեսիա էիք անում, ձեր շեֆն առանց մի կրակոցի` Ակնան հանձնել է, ինչո՞ւ չեք գնում տեր կանգնեք: Բայց ես ոչ թե նիկոլականների, այլ 30 արծաթով Նիկոլի շաբաշով ապրողների վրա եմ զարմանում, որոնք իբր տառաճանաչ են, լուրջ են: 800 հեկտարի համար հետույքները ճղում էին, բա ո՞ւր եք, այ սուտի հայրենասերներ: 2016 թվին ասում էին, թե չենք հաղթել պատերազմում, հիմա՞ ենք հաղթել: Ինչ ունեիք-չունեիք ճղում էիք, թե Սերժը հողերը տալիս է, Հանրապետականը տալիս է… Հիմա տեսա՞ք, թե ով է տալիս: Բա հայրենիքի համար պայքարող եք, եկեք, պայքարեք, այս հրապարակը դուրներդ չի գալիս, գնացե՛ք կողքի հրապարակում միտինգ արեք:

«ԷՍ ՄԱՐԴԸ ՄԵՐ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՐՆ ԱՆԻԾՈՒՄ Է, ՀԵՏՈ ՉԱՍԵՔ՝ ՉԵՆՔ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ»

– ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հաղորդագրություն էր տարածել` մասնավորապես շեշտելով, որ հարցեր ունեն` կապված կենսաբանական ոլորտում Հայաստանի եւ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների փոխգործակցության մասին ստացվող (ներառյալ` ռազմական գերատեսչությունների միջոցով) տեղեկությունների վերաբերյալ: Այս գործոնը նրանց կողմից հաշվի է առնվում Ռուսաստանի կենսաբանական անվտանգության ապահովման համատեքստում: Այս մասին խորհրդավոր լուռ է իշխանությունը: Ինչո՞ւ:

– ՔՊ-ականներից մեկը կիսատ-պռատ արձագանքել էր: Դե իրենք մենակ հողերը եւ ազգային արժանապատվությունն ամբողջությամբ հանձնելուց են լավ ու Ադրբեջանի ծրագրերը 150 տոկոսով կատարելուց: Բայց սա մի կողմ, ուզում եմ հասկանալ` կապիտուլյանտին պաշտպանողները կամ նրան «չեստ» տվողներն ի՞նչ են մտածում: Էս մարդը մեր Երրորդ հանրապետության հերն անիծում է, իմացե՛ք, հետո չասեք, թե չենք զգուշացրել: Խնդրեն էլ, ես իշխանության եկող չեմ, բայց հիշեցնում եմ, որ նախկինները թուրքին են հաղթել, նախկինների շնորհքն է եղել, որ Նիկոլը Շուշիում քոչարի էր պարում: Ուղիղ իր դեմն եմ ասել, որ լավ է, թե՝ վատ, բայց մեր իշխանությունը քեզ ժառանգել է երկու հայկական պետություն` 42 հազար քառ. կմ տարածքով, տենենք, թե դու քո հաջորդին ինչ ես ժառանգելու: Բայց ինչպես տեսնում ենք, կարող է ժառանգելու բան էլ չմնա, ու այստեղ Էրմինիստան լինի: 

– Գրեթե մեկ ամիս է, ինչ ընդդիմությունը փողոցում պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ի վերջո, ի՞նչն է պակասում, որ բեկում լինի այս պայքարում:

– Պետք է ամեն մեկն իմ նման մտածի, որ բեկում լինի, սա՞ էիք ուզում լսել: Պետք է բացատրել իրավիճակը, մարդիկ ընտանիքներով են գալիս հանրահավաքի, բայց ամոթ էլ չեն անում ու ասում են, թե իբր փող են բաժանում հրապարակում: Բա ոստիկանությունը… Երբ Լիտվայի նախագահը Երեւանում էր, մի կուլտուրակա՜ն, սիրո՜ւն, գրագե՜տ ոստիկանություն էին դարձել: Ինձ ճիշտ հասկացեք, սա շատ էմոցիոնալ խնդիր է ինձ համար` ե՛ւ հունական, ե՛ւ հայկական առումով, ես Կոստանդնուպոլիս եմ կորցրել, Անի եմ կորցրել, մի հատ էլ Շուշի «վ պռիդաչու»: Շատ կարեւոր է մարդկանց արժեքային համակարգը: Մի վատ համեմատություն անեմ` կարելի է արժանապատիվ փլավ ուտել ու անարժանապատիվ սեւ խավիար: Հիմա եթե սրանք ընտրել են անարժանապատիվ սեւ խավիար ուտելը, էլ ի՞նչ ասես: Բայց սեւ խավիար ուտացնում են, չաղացնում ու հետո ուրիշ բան են անում...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=227445&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ