Հավատացեք` կյանքում բարդ բան չկա, առողջ եք, ողջ եք, ուրեմն՝ լուծում կա. վերջին հրաժեշտն Արմինե Ճաղարյանին

Մշակութային

Մի լույս էլ վառվեց երկնակամարում… Իր վարակիչ ժպիտով հեռուստադիտողին ամեն առավոտ ասաց «Բարեւ, Երկիր», ապա վերցրեց ճամպրուկն ու բացահայտեց աշխարհն իր հեղինակային նախագծով եւ ինչպես կարողանում էր իր կյանքը յուրահատուկ ու խենթ դարձնել, այնպես էլ ոչ սովորական ձեւով ամփոփեց այն՝ մարտնչելով Դեբետի խենթ ու խելառ ալիքների դեմ: Ասում էր՝ «Նորմալ լողալ պետք է սովորեմ, թե չէ այս ծովերն ինչքա՞ն կարող են ինձ հանդուրժել», բայց օտար ափերի ծովերն ավելի հանդուրժող էին, քան հայրենի անողոք գետերը: Ինչպես Թումանյանը կասեր. «Լո՜ւռ են ձորերը, լո՜ւռ են ահռելի, դուշման Դեբեդն է մենակ մռնչում»։

Վերջին հրաժեշտը տվեցինք հաղորդավարուհի ԱՐՄԻՆԵ ՃԱՂԱՐՅԱՆԻՆ՝ իր շուրջ ամենուր լույս սփռող, պահն ապրել ու վայելել սովորեցնող լուսե անհատականությանը: Կորուստն այնքան մեծ էր, անսպասելի ու ցավոտ, որ երկինքն էլ չդիմացավ ու արցունք թափեց ամենքիս հետ՝ ճանապարհ դնելով դեպի հավերժություն:

«Իրավունքի» հետ հարցազրույցներից մեկում խոսելով ժամանակին իր Ֆրանսիա տեղափոխվելու մասին՝ Ա. Ճաղարյանը նշել էր, որ «միշտ ծարավ է նոր բացահայտումների»:

«Գնացի մի մտքով՝ ե՞րբ, եթե ոչ հիմա: Ինչ ինձ տվեց մեկ տարին Ֆրանսիայում՝ բացի այն, որ 24 տարեկանում մեկ տարվա մեջ մի ամբողջ լեզու սովորեցի, երեւի, այդ մեկ տարվա մեջ խտացրած մի տասը տարվա կյանք ապրեցի: Վերարժեւորեցի այն, ինչ ունեմ այստեղ՝ սկսած մտերիմներից, ընկերներից, կարիերայից մինչեւ սեփական քաղաքի էներգիան, որն անփոխարինելի է, առանց որի նյարդերդ լարած սպառում ես քո ներքին էներգիան ու չես կարողանում ստանալ փոխարենը ոչ մի տեղից՝ ո´չ անծայր ծովից, ո´չ շքեղ, բայց օտար բնությունից: Սկսեցի բացարձակ այլ կերպ նայել մեզ՝ հայերիս, որոնք դրսում այնքան ուրիշ կերպ են դրսեւորվում… Որոշ դեպքերում ափսոսում ես, որ այսինչ երիտասարդ հանճարը հիմա մեզ համար չի սպառում իր ներուժը ու տաղանդն, այլ օտարի, բայց բազմակի անգամ շատ է միջակությունը, այստեղ մենք մեր փափուկ կղզյակների մեջ փակված հաճախ չենք ուզում հայի այդ ճղճիմ դրսեւորումները նկատել», - ասում էր Արմինեն:

Անդրադառնալով հեռուստատեսություն վերադարձին՝ իրեն բնորոշ անկեղծությամբ պատասխանել էր, որ հեռուստաեթերն, ուղղակի, թմրանյութ է, ու սա կարող են հասկանալ միայն եթերի մարդիկ: Բայց լինելով եթերի մարդ՝ երբեք չմեծամտացավ, չտառապեց «աստղային հիվանդությամբ»՝ այնպիսին էր, ինչպես կար՝ միեւնույն ժամանակ, շատ լավ գիտակցելով, որ լավագույնների շարքում է, ինչ էլ ձեռնարկի: Դրա համար էլ անգամ Ձյունանուշին իրեն մրցակից չէր համարում ու կատակում էր. «Ինչպես կարող եմ ինձ մրցակից համարել մի կնոջ կերպարի, ով մեկ գիշերվա համար է՝ հայտնվում է ու անհետանում եւ երբեք չի մեծանում»:

Արմինեն անվերապահ հավատում էր հրաշքներին եւ պնդում, որ հրաշքների մասին իրեն չի կարելի հարց տալ. «Հրաշքները դրանք իմ թուլությունն են, նրանք անընդհատ իրականանում են: Բայց Ձմեռ Պապը, եթե նասկի ու մանդարին բաժանելուց բացի՝ լուրջ բաներով էլ է զբաղվում, պետք է խաղաղություն ուզեմ: Երբ այն կա, չենք նկատում, բայց չէ որ յուրաքանչյուրս այնքան մոտ, մեր ծոծորակին զգացինք պատերազմի շունչը: Մեր տղաներին ուժ ու կորով: Անկեղծ եմ ասում՝ նրանք ուրիշ են՝ անփոխարինելի»:

Ինքն էլ ուրիշ էր ու անփոխարինելի եւ այսօր հեռուստադիտողին հղած նրա մաղթանքները դարձել են հենց անփոխարինելի մասունք՝ սիրված հաղորդավարուհու կողմից:

«Չեք հավատա, բայց պետք է սեր մաղթեմ: Բարություն, ներելու ուժ ու լայն-լայն մտահորիզոն, հավատացեք բարդ բան կյանքում չկա, առողջ եք, ողջ եք, ուրեմն՝ լուծում կա: Դեռ չեմ ունեցել մի երազանք, որ անկատար է մնացել, վախենալու բան է, եթե մի բան չունեմ հիմա, ուրեմն՝ իմ ցանկությունը սխալ ձեւակերպելու հետեւանքն է: Այս տարի պետք է վերջապես սովորեմ ճիշտ բաներ երազել, ինչն էլ ձեզ եմ մաղթում: Ամեն ինչ ղեկավարվում է մեր գլխից ու ընթացք է տրվում մեր լեզվով: Մի´ ասեք վատ բառեր, մի´ մտածեք վատ բաներ ու կտեսնեք, ինչպես ամեն ինչ իր տեղը կընկնի», - այսպիսին էր Արմինե Ճաղարյանի ապրելու բանաձեւը:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=226673&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ