Ոչ թե ծեծում, այլ արյունլվիկ էին անում, ասում էին` լեշ ենք սարքելու քեզ էլ, Հայաստանում ապրող հարազատներիդ էլ. Գերության երեք ամիսներ

Հանդիպում

Աքորեցի Արայիկ Գալստյանը երեք ամիս գերի էր պահվել Ադրբեջանում: Արայիկը այն 5 զինվորներից մեկն էր, ով ռուս խաղաղապահների օգնությամբ վերադարձավ հայրենիք։

Ի՞նչպես են գերեւավարվել Արայիկն ու իր ընկերները, ի՞նչ դժոխքի միջով են անցել այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել Արայիկ Գալստյանի հետ, ով նախ նկատեց.

-Երեք ամիս եղել եմ դժոխքում, թեեւ դժոխքը մեղմ է ասած այն ապրումների հետ, որոնց միջով անցել եմ ադրբեջանական բերդում: Ծեծ, նվաստացում, ստորացում, սպառնալիք, սա է այն իրականությունը, որի միջով անցել ենք թե ես, թե ընկերներս:

-Որտեղի՞ց եք գերեւավարվել:

-Նոյեմբերի 21-ին Հադրութի Վանք գյուղից, մեզ տանիքում են գտել: Գտան ու միանգամից գերի վերցրեցին, մինչեւ Բաքվի բերդ  հասնելն էր ամենադաժանը: Մի քանի հոգով, ոչ թե ծեծում, այլ արյունլվիկ էին անում: Էնքան են գլխիս տվել, որ հիշողությունս եմ կորցրել, սկսել եմ վատ խոսել:

-Արայիկ, դու ասեցիր, որ քեզ նաեւ սպառնում էին, ինչո՞վ էին սպառնում:

-Սպառնում էին, որ եթե իրենց հարցերին նորմալ չպատասխանենք, ապա մեզ ավելի վատ կվերաբերեն, ասում էին` լեշ ենք սարքելու քեզ էլ, Հայաստանում ապրող հարազատներիդ էլ, եթե չենթարկվես մեզ:

-Ի՞նչ էին ուզում, որ անեք:

-Ուզում էին դիրքերի տեղեր ճշտել:

-Ես էլ ասում էի, որ 2.5 կես ամսվա ծառայող եմ, ես ոչինչ չգիտեմ, դրա համար անընդհատ ծեծում էին, սպառնում հարազատներիս վնասելով:

-Արայիկ, իսկ նորմալ սնունդ տալիս էի՞ն:

-Հա սնունդը կար, բայց ով էր կարողանում հաց ուտել, լողանալու համար 60 վարկյան էին տալիս, ով հասցրեց` հասցրեց, ով չէ` չէ: Աստված չանի անգամ թշնամիս հայտնվի իրենց ձեռքում:

-Իսկ հիմա ինչո՞վ ես զբաղվում:

-Փորձում եմ աշխատանք գտնել, օգնել ընտանիքիս, ծնողներս շատ ծանր պայմաններում են ապրում: Չգիտեմ, պատմելու, ասելու այնքան շատ բան կա, բայց կան, բաներ, որ չեմ պատմի, որ ընկերներիս կյանքը չվնասեմ: Իսկ Ադրբջանում մենք դեռ շատ տղաներ ունենք, մեր  ցանկացած խոսք նրանց վրա շատ «թանկ է» արժենում:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=219145&l=am/
Աշտարակում հիմնադրվեց «Հանուն Նոր միության» շարժման Աշտարակի շրջանային խորհուրդը «Հանուն նոր միության» Շարժումը շարունակում է ընդլայնվել «ՍԻՄ» կուսակցությունը և «Իրավունք» թերթի խմբագրական անձնակազմը ցավակցում է Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և  հարազատներին Նիկոլն աննկատ մի փշուր է այս մե՜ծ խաղի մեջ. Հայկ Բաբուխանյանը փակագծեր է բացում  Արտաշատում ստեղծվեց «Հանուն նոր Միության» Շարժման խորհուրդը «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիան Բա ընտրությունների ժամանակ միավորվեիք, հիմա ինչի՞ շուրջ եք միավորվում. Բաբուխանյան Միութենական պետություն. ինչ օգուտ է լինելու անդամ երկրների քաղաքացիներին Տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» Շարժման գործկոմի նիստը «ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները Չորս երեխաների մայրը արեց այն, ինչ չէին անում ՀՀ եւ Արցախի իշխանությունները Մենք կմիավորենք Արցախը Հայաստանին` ՌԴ-ի հետ միութենական պետության շրջանակներում ՍԻՄ կուսակցության համար միակ եւ անփոխարինելի նպատակը մնում է ուժեղ Հայաստանի, ներառյալ Արցախը, կառուցումը Սա այն նպատակն է, որը Թուրքիան իր առջեւ դրեց ավելի քան հարյուր տարի առաջ Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայաստանի միակ փրկությունը որն է. Բաբուխանյան Նիկոլի գրաքննիչները հարձակվել են ընդդիմադիր կայքերի վրա «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ շարժումը» հարցումով դիմել է ընտրական մարաթոնի մասնակիցներին Կեղծել Հայրենական Մեծ պատերազմը՝ նշանակում է կեղծել մեր էությունը. Բաբուխանյան «Ղրիմի բարեկամներ» ակումբի ջանքերով Թեոդոսիայում բացվեց Հայաստանին նվիրված ցուցահանդես Եթե մենք չանցանք ԱԺ, կնշանակի՝ հայ ժողովուրդը մերժեց Միութենական պետության գաղափարը. Բաբուխանյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գաղափարախոսությունը լայն արձագանք գտավ գիտաժողովում Ստեփանակերտի քաղաքապետն ընդունել է Հայկ Բաբուխանյանի գլխավորած պատվիրակությանը ՍԻՄ եւ Արցախի «Արդարություն» կուսակցությունների միջեւ ստորագրվեց հուշագիր Հայկ Բաբուխանյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ