«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիան

Ներքաղաքական

Երեկ տեղի ունեցավ «Ուժեղ  Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդի նիստ, որտեղ քննարկվեց Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախի հարցը, հայ-ռուսական հարաբերությունները, ներքաղաքական գործընթացները: Ընդունվեց հայտարարություն երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Խորհուրդը հաստատեց  Շարժման եռամսյա ծրագիրը, որով նախատեված է ստեղծել շարժման մարզային եւ համայնքյին կառույցները:Նիստը նախագահում էին Շարժման գործկոմի անդամներ` ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ « Բարեպաշտ սերունդ» ՀԿ նախագահ Վահրամ Մկրտչյանը: 

 

«Ուժեղ  Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդի հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Վերջին շրջանում տեղի ունեցած սահմանային բախումների արդյունքում  թշնամին  զավթել է առավել քան 45 ք.կմ. տարածք, այդ թվում մի շարք  ռազմավարական  բարձրունքներ եւ դիտակետեր: Դա արվել է Հայաստանի օրվա իշխանությունների թողտվությամբ եւ  լուռ համաձայնությամբ: Ցավոք սրտի, հողերի հանձնումը ուղեկցվեց  նոր զոհերով, վիարվորներով եւ գերի ընկած զինվորներով:

Միաժամանակ, որեւէ լուրջ պաշտպանություն չկազմակերպելուն զուգահեռ` իշխանությունները  իրենց խորհրդարանական խմբակցության պատգամավորների միջոցով  կազմակերպեցին խուճապային հիստերիա եւ մեր միակ  ռազմավարական դաշնակից  Ռուսաստանի Դաշնության դեմ ստահոդ ու էժանագին  քարոզչական  հարձակում, որի նպատակն էր ապակողմնորոշել ժողովրդին :

Մենք փաստում ենք, որ.

ա.  Իշխանությունները որեւէ քաղաքական, իրավական, ռազմական միջոց չեն ձեռնարկում Հայաստանի Հանրապետության սահմանները,  տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

բ. ՀՀ իշխանությունները որեւէ  պատշաճ կերպով երբեւե չեն դիմել Ռուսաստանի Դաշնությանը կամ ՀԱՊԿ-ին  Հայաստանի  դեմ ագրեսիան  համատեղ կասեցնելու համար, եւ ընհակառակը` մերժել են վերջիններիս առաջարկները:

գ. ՀՀ իշխանությունները  միտումնավոր  փորձում են  վարկաբեկել  Ռուսաստանի Դաշնության հետ մեր դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ը, որպես հեռահար նպատակ ունենալով Հայաստանը դուրս հանել ՀԱՊԿ-ից, ինչպես նաեւ դադարեցնել ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները:

դ. Այս ստոր  ծրագիրն նպատակաուղղված է Հայաստանը դարձնել Թուրքիայի  ու ՆԱՏՕ-ի պրոտեկտարատի տակ գտնվող, ինքնությունը եւ ինքնիշխանությունը կորցրած տարածք:

Մենք խստիվ դատապարտում ենք Հայաստանի իշխանությունների նենգ ու ստոր գործողությունները եւ պահանջում ենք.

  1. ՀՀ իշխանությունների անհապաղ հեռացում.
  2. Մեր միակ ռազմավարական դաշնակցի հանդեպ հակաքարոզչության եւ սուտ տեղեկությունների տարածման անմիջապես դադարեցում:

Մենք համոզված ենք, որ Հայաստանի ապահով, անվտանգ, ինքիշխան եւ հայեցի զարգացումը  ներկա պատմական փուլում հնարավոր է միայն  Ռուսաստան-Բեռլառուս միութենական պետության մեջ ՀՀ-ի ներգրավումով:

«Ուժեղ  Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդ

26.11.2021թ.            

https://iravunk.com/sim/?p=218926&l=am/
Աշտարակում հիմնադրվեց «Հանուն Նոր միության» շարժման Աշտարակի շրջանային խորհուրդը «Հանուն նոր միության» Շարժումը շարունակում է ընդլայնվել «ՍԻՄ» կուսակցությունը և «Իրավունք» թերթի խմբագրական անձնակազմը ցավակցում է Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և  հարազատներին Նիկոլն աննկատ մի փշուր է այս մե՜ծ խաղի մեջ. Հայկ Բաբուխանյանը փակագծեր է բացում  Արտաշատում ստեղծվեց «Հանուն նոր Միության» Շարժման խորհուրդը «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիան Բա ընտրությունների ժամանակ միավորվեիք, հիմա ինչի՞ շուրջ եք միավորվում. Բաբուխանյան Միութենական պետություն. ինչ օգուտ է լինելու անդամ երկրների քաղաքացիներին Տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» Շարժման գործկոմի նիստը «ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները Չորս երեխաների մայրը արեց այն, ինչ չէին անում ՀՀ եւ Արցախի իշխանությունները Մենք կմիավորենք Արցախը Հայաստանին` ՌԴ-ի հետ միութենական պետության շրջանակներում ՍԻՄ կուսակցության համար միակ եւ անփոխարինելի նպատակը մնում է ուժեղ Հայաստանի, ներառյալ Արցախը, կառուցումը Սա այն նպատակն է, որը Թուրքիան իր առջեւ դրեց ավելի քան հարյուր տարի առաջ Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայաստանի միակ փրկությունը որն է. Բաբուխանյան Նիկոլի գրաքննիչները հարձակվել են ընդդիմադիր կայքերի վրա «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ շարժումը» հարցումով դիմել է ընտրական մարաթոնի մասնակիցներին Կեղծել Հայրենական Մեծ պատերազմը՝ նշանակում է կեղծել մեր էությունը. Բաբուխանյան «Ղրիմի բարեկամներ» ակումբի ջանքերով Թեոդոսիայում բացվեց Հայաստանին նվիրված ցուցահանդես Եթե մենք չանցանք ԱԺ, կնշանակի՝ հայ ժողովուրդը մերժեց Միութենական պետության գաղափարը. Բաբուխանյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գաղափարախոսությունը լայն արձագանք գտավ գիտաժողովում Ստեփանակերտի քաղաքապետն ընդունել է Հայկ Բաբուխանյանի գլխավորած պատվիրակությանը ՍԻՄ եւ Արցախի «Արդարություն» կուսակցությունների միջեւ ստորագրվեց հուշագիր Հայկ Բաբուխանյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ