Միութենական պետություն. ինչ օգուտ է լինելու անդամ երկրների քաղաքացիներին

Միջազգային

Նոյեմբերի 4-ին, Ռուսաստանի ժողովրդական միասնության օրը  Ռուսաստանը եւ Բելառուսը ստորագրեցին  Միութենական պետության ստեղծման մասին դեկրետը, որը նախապատրաստվում էր վերջին 25 տարիների ընթացքում: Երկրների ղեկավարները ստորագրեցին 28 ինտեգրացիոն ծրագրեր:

Դրանց հիմնական ուղղություններն են.

  1. Արդյունաբերական իտեգրացիա. համատեղ արտադրությունների զարգացում, արտադրողների աջակցության միասնական քաղաքականություն: Հանվելու են մի շարք տնտեսական եւ տեխնիկական խոչընդոտներ, ինչը բարձրացնելու է ապրանքաշրջանառությունը: Միութենական պետության անդամ պետությունների  տնտեսվարողները  կունենան հավասար պայմաններ Ռուսաստանի ներկրման փոխարինման, ինչպես նաեւ պաշտպանական ծրագրերի մրցույթներին  մասնակցելիս:
  2. Գյուղատնտեսական քաղաքականության միավորում. գյուղատնտեսության վերաբերյալ օրենսդրությունը մերձեցվում է իրար, հանվում են վարչական խոչընդոտները, ինչը կբերի գյուղատնտեսական ապրանքների ապրանքաշրջանառության աճին, մթերային անվտանգության բարձրացմանը եւ գյուղատնտեսության զարգացմանը:
  3. Միասնական տրանսպորտային շուկա. Նշանակում է սահմանների բացակայություն, օդային փոխադրումների, երկաթգծի եւ այլ տեղափոխումների միասնական սակագներ: Ավտոմոբիլային տեղափոխումների միասնական ծրագրային սպասարկում, ինչը  ընդհանրապես կվերացնի  պետությունների միջեւ բոլոր տեսակի սահմանները:
  4. Ապրանքների մանկնանշման ընդհանուր կարգ. դա թույլ կտա առանց որեւէ խոչընդոտների անդամ երկրներում արտադրված ապրանքների ներթափանցումը միմյանց շուկաներ:
  5. Անասնաբուժական եւ բուսաբանական սանիտարական վերահսկողության ընդհանուր կարգ. գյուղատնտեսության եւ անասնապահության  ամբողջ արտադրանքը  կունենա նույնական  վերահսկողության կարգ, ինչը թույլ կտա առանց խոչընդոտների  այդ արտադրանքը տեղափոխել  անդամ երկրների  շուկաներ:
  1. Միավորված էներգետիկ շուկաներ. նավթի, գազի եւ էլեկտրոէներգիայի միասնական շուկա, միասնական գնագոյացմամբ: Միութենական պետության մեջ մտնող երկրները ստանալու են գազ եւ էլեկտրոէներգիա Ռուսաստանի ներքին գներով: Ատոմային էներգետիկայի համատեղ զարգացում: 
  2. Համաձայնեցված սոցիալական քաղաքականություն. Միութենական պետության անդամ երկրներում կլինեն նույն սոցիալական երաշխիքները եւ թոշակների չափերը,  սոցիլապես խոցելի խմբերի աջակցության միանման միջոցառումներ:
  3. Աշխատանքային ընդահնուր շուկա. Միութենական պետության մեջ մտնող պետությունների քաղաքացիները ստանում են իրավունք առանց սահմանափակումների աշխատել այդ պետություններից յուրաքանչյուրում:
  4. Միութենական պետության մեջ մտնող պետությունների հարկային եւ մաքսային օրենսդրությունը մերձեցում: Առաջին հերթին միասնականացվելու է ակցիզային հարկը: Այդ պետությունների ընկերությունների համար ստեղծվում են պետական գնումների մրցույթներին մասնակցության հավասար պայմաններ:
  5. Տուրիզմի զարգացում. մերձենում է օրենսդրությունը զբոսաշրջության ոլորտում, ինչը կբերի զբոսաշրջիկների փոխադարձ հոսքերի ավելացում:
  6. Միասնական վճարային տարածք. Միութենական պետության քաղաքացիները կստանան հնարավորություն  առանց որեւէ սահմանափակումների օգտվել անդամ պետությունների բանկային համակարգերի ծառայություններից: Անդամ պետությունների  դրամային միավորները կշրջանառվեն Միութենական պետության ամբողջ տարածքում:
  7. Միասնական պաշտպանական եւ անվտանգության համակարգ. Միութենական պետության անդամ պետությունները ունենում են միասնական ռազմական դոկտրին, ինչը թույլ է տալիս անդամ պետություևնների արտաքին սահմանները դիտարկել որպես Միութենական պետության  սահմաններ եւ դրանք պաշտպանել համատեղ ուժերով:
  8. Հումանիտար ոլորտների ինտեգրացում. կզարգանա ինտեգրացումը բուհական եւ ակադեմիական կրթության, գիտական համագործակցության, մշակութային ու սպորտի ոլուտներում:
  9. Առողջապահական համակարգերի մերձեցում. Միութենական պետության տարածքում գտնվող առաջադեմ, լավագույն բուժհիմնարկների փորձի փոխանակություն, առողջապահական նորագյույն տեխնոլոգիաների ներդրում, առողջապահական հնարավորություններից օգտվելու հավասար հնարավորություններ:

    15. Ազգային արժեհամակարգերի պահպանում. գլոբալիզացիաի պայմաններում ազգյին, ավանդական,  արեւելաքրիստոնեական արժեքների համատեղ ուժերով պահպանում: Ավանդական ընտանիք, ազգային արժեքներ, քրիստոնեական բարոյականություն, սեռերի եւ սերունդների միջեւ հարմոնիկ հարաբերություններ:

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժում 

https://iravunk.com/sim/?p=218751&l=am/
Աշտարակում հիմնադրվեց «Հանուն Նոր միության» շարժման Աշտարակի շրջանային խորհուրդը «Հանուն նոր միության» Շարժումը շարունակում է ընդլայնվել «ՍԻՄ» կուսակցությունը և «Իրավունք» թերթի խմբագրական անձնակազմը ցավակցում է Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և  հարազատներին Նիկոլն աննկատ մի փշուր է այս մե՜ծ խաղի մեջ. Հայկ Բաբուխանյանը փակագծեր է բացում  Արտաշատում ստեղծվեց «Հանուն նոր Միության» Շարժման խորհուրդը «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիան Բա ընտրությունների ժամանակ միավորվեիք, հիմա ինչի՞ շուրջ եք միավորվում. Բաբուխանյան Միութենական պետություն. ինչ օգուտ է լինելու անդամ երկրների քաղաքացիներին Տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» Շարժման գործկոմի նիստը «ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները Չորս երեխաների մայրը արեց այն, ինչ չէին անում ՀՀ եւ Արցախի իշխանությունները Մենք կմիավորենք Արցախը Հայաստանին` ՌԴ-ի հետ միութենական պետության շրջանակներում ՍԻՄ կուսակցության համար միակ եւ անփոխարինելի նպատակը մնում է ուժեղ Հայաստանի, ներառյալ Արցախը, կառուցումը Սա այն նպատակն է, որը Թուրքիան իր առջեւ դրեց ավելի քան հարյուր տարի առաջ Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայաստանի միակ փրկությունը որն է. Բաբուխանյան Նիկոլի գրաքննիչները հարձակվել են ընդդիմադիր կայքերի վրա «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ շարժումը» հարցումով դիմել է ընտրական մարաթոնի մասնակիցներին Կեղծել Հայրենական Մեծ պատերազմը՝ նշանակում է կեղծել մեր էությունը. Բաբուխանյան «Ղրիմի բարեկամներ» ակումբի ջանքերով Թեոդոսիայում բացվեց Հայաստանին նվիրված ցուցահանդես Եթե մենք չանցանք ԱԺ, կնշանակի՝ հայ ժողովուրդը մերժեց Միութենական պետության գաղափարը. Բաբուխանյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գաղափարախոսությունը լայն արձագանք գտավ գիտաժողովում Ստեփանակերտի քաղաքապետն ընդունել է Հայկ Բաբուխանյանի գլխավորած պատվիրակությանը ՍԻՄ եւ Արցախի «Արդարություն» կուսակցությունների միջեւ ստորագրվեց հուշագիր Հայկ Բաբուխանյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ