Ոստիկանությունը զբաղված է միայն սեփական քաղաքացիներին քաշքշելով. Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ կարծիքով՝ տպավորություն է, որ Ադրբեջանն, առանց մեզ հաշվի առնոլու կամ առանց որեւէ հանձնաժողովի, ինչպես ուզում, այնպես էլ արդեն իսկ իրականացնում է սահմանազատում եւ սահմանագծում:

– Ադրբեջանը որ կտորը համարում է իրենն է, գալիս ու վերցնում է: Դասական իմաստով` իհարկե, որպեսզի այդ սահմանային վեճերը դադարեցվեն, պետք է գա պահ, որ դու նստես ու հերթով ասես` այս թուփն իմն է, այն ծառը քոնն է, այս քարն իմն է, այն գետը`քոնը եւ այլն, ինչպես եղավ 1920-1930թթ.-ին: 10 տարի գործում էր հայ-ադրբեջանական սահմանզատման հանձնաժողով, որը քննում էր, թե որտեղ պետք է անցնի սահմանը` հաշվի առնելով հազար ու մի հարց` գետերը, արոտավայրերը, գյուղերի բնակչության ազգային պատկանելիությունը եւ այլն: Սա մի օրվա կամ հինգ օրվա գործ չէ, այլ` տարիների, մինչդեռ հիմա ուզում են մի քանի օրվա մեջ Նիկոլի աչքաչափով սահմանազատում անցկացնել` ասելով այս ճանապարհն էլ է ձերը, այս հողն էլ: Հանձնաժողով, բանակցային գործընթաց չկա, Նիկոլն է որոշում, որ այդ ամենն Ադրբեջանինն էր: Իսկ թե ինչպե՞ս է որոշվում, ո՞ր քարտեզն է հիմք ընդունվում, ո՞ր հանձնաժողովով, չկա որեւէ պատասխան: Ինչ վերաբերում է Խորհրդային քարտեզին, ՌԴ նախագահ Վ. Պուտինն էլ ասաց, որ այն ադմինիստրատիվ է, միջպետական քարտեզ ու սահման չկա: Ուստի` մենք չենք կարող այս կամ այն ճանապարհն ուղղակի կես-կես անել, պետք է տեղի ունենան բանակցություններ, իսկ դրա համար նվազագույնը պետք է կարողանաս նախ սահմաններդ պահել:

– Իսկ ո՞ւր են մեր երկրի տարածքային ամբողջության երաշխավորները: Ինչո՞ւ չի լսվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ձայնը: 

– Այսօր բանակ ու ԱԱԾ չկա, ոստիկանությունը զբաղված է միայն սեփական քաղաքացիներին քաշքշելով, Սահմանադրական դատարանը ձայն չի հանում, նախագահ կոչեցյալ կա, բայց գործ չի անում, վարչապետ կա, ինչ-որ աննորմալ բաներ է խոսում, Ազգային ժողովը փոխանակ զբաղվի գործով` հաչում է Ռուսաստանի վրա: Որպես այդպիսին, պետություն, պետական համակարգ գոյություն չունի: Սա մի տարածք է, որը կորցրել է իր ինքնիշխանությունը, չի կողմնորոշվում ինչ է կատարվում եւ միայն տարածքներ է հանձնում: Թշնամուն ասում է` այո՛, ամեն ինչ ձերն է, մենք կռվել չենք կարող, պաշտպանվել` եւս, ռուսն էլ վատն է, մեզ չի պաշտպանում: Ինչ վերաբերում է  պրեզիդենտ կոչեցյալին` այդ մարդն ի սկզբանե իրեն դրսեւորել է որպես այլ երկրի շահերի պաշտպան: Հազար անգամ հարցրել ենք` ընկեր Սարգսյան Արմեն, ունե՞ս ապացույց, որ այլ երկրի քաղաքացի չես, բայց նա մենակ 2018 թվականի մայիսին Նիկոլին է ցույց տվել այդ «ապացույցը»: Ժողովրդին ցույց չի տալիս, թե, ի վերջո, Անգլիայի քաղաքացի՞ է, թե` ոչ: Բայց այն, որ Անգլիայի շահերի պաշտպանն է, անհերքելի է: Հիշո՞ւմ եք, որ պատերազմի ժամանակ միայն մի թեմա ուներ` ասում էր հանկարծ Բաքու-Ջեյհան նավթամուղն ու գազամուղը չտրաքացվի: Իր միակ գործը պատերազմի ժամանակ սա էր, մեկ էլ ինչ-որ անկապ հարցազրույցներ էր տալիս: Իսկ հիմա ընդհանրապես ձայնը դուրս չի գալիս: Մինչդեռ Սահմանադրությամբ նախատեսված է, որ մեր ինքիշխանությունը, մեր սահմանները, մեր տարածքային ամբողջականությունը պետք է երաշխավորված լինի պետության կողմից: ՀՀ նախագահն այսօր 300 աշխատող ունի, մենք ինչո՞ւ ենք պահում այդ ձրիակերներին: Ինչո՞ւ է խեղճ ու կրակ, չարքաշ ժողովուրդը իր քրիտնքով պահում սրանց, ինչո՞ւ է պահում այս կառավարությանը, որը չի կարողանում կազմակերպել երկրի պաշտպանությունը, ինչո՞ւ է պահում այս Ազգային ժողովին, որ միայն փչացնել գիտի մեր հարաբերությունները միակ դաշնակցի հետ:  

– Ստացվում է, որ այսօր մի վիճակում է հայտնվել ժողովուրդը, որ հույս չկա ո՛չ իշխանությունից, ո՛չ ընդդիմությունից, բայց դեռ հնչում են ինչ-որ համախմբման կոչեր: Ո՞րն է ելքը: 

– Համախմբվենք ի՞նչ անենք, Նիկոլին էլ, ասենք թե, գցեցինք աթոռից, հետո ի՞նչ ենք անելու: Իհարկե, սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, հետոյի մասին է պետք խոսել, ինչի մասին մենք ասել ենք դեռեւս փետրվարի 6-ին, երբ Օպերայի դահլիճում հիմնադրվեց մեր շարժումը: Եվ հիմա էլ ասում ենք` ժողովո՛ւրդ, մեր միակ ճանապարհը միութենական պետությունն է, որով կպահպանենք մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունը, մեր ինքնությունը, քրիստոնեությունը, բարոյականությունը, մեր հայ լինելն ու ազգային արժեքները, ինչպես եղել է Սովետական միության ժամանակ: Մեր երկրի ծաղկունքը եղել է այդ ժամանակ, իսկ դրանից հետո տեսել ենք միայն նահանջ, ու հիմա էլ այս ողբերգությունը: Սրա մասին է պետք մտածել, այլ ոչ թե  Նիկոլին գցենք, բերենք Պողոսին, Պողոսն ի՞նչ է անելու, գիտի՞, թե՞ Նիկոլը բերեց նիկոլիկներին, Պողոսը բերելու է պողոսիկներին, Կիրակոսը` կիրակոսիկներին: Ամեն մեկը մանդատ, պաշտոն ու քարտուղարուհի է ուզում, այդպես էլ քանդեցին երկիրը: Այսօր հասարակական բանավեճի թեման պետք է լինի հետեւյալը. եթե գնում ենք դեպի միութենական պետություն` Ռուսաստանի եւ Բելառուսի հետ, ուրեմն` եկեք հայտնենք մեր միասնական կարծիքը: Իսկ եթե չենք ուզում, ուրեմն` հանձնվում ենք Թուրքիային: Եթե ուրիշ տարբերակ կա, առաջարկեք, բայց ամեն անգամ մի թուրք զինվոր սահմանին տեսնելուց մի՛ գոռացեք, թե` վա՜յ-վա՜յ, Ռուսաստան, արի՜, մեզ փրկի: Ամո՛թ է, արդեն ամբողջ աշխարհն է ծիծաղում մեզ վրա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=218470&l=am/
Աշտարակում հիմնադրվեց «Հանուն Նոր միության» շարժման Աշտարակի շրջանային խորհուրդը «Հանուն նոր միության» Շարժումը շարունակում է ընդլայնվել «ՍԻՄ» կուսակցությունը և «Իրավունք» թերթի խմբագրական անձնակազմը ցավակցում է Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և  հարազատներին Նիկոլն աննկատ մի փշուր է այս մե՜ծ խաղի մեջ. Հայկ Բաբուխանյանը փակագծեր է բացում  Արտաշատում ստեղծվեց «Հանուն նոր Միության» Շարժման խորհուրդը «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման խորհրդը պահանջեց իշխանություններից դադարեցնել հակառուսական հիստերիան Բա ընտրությունների ժամանակ միավորվեիք, հիմա ինչի՞ շուրջ եք միավորվում. Բաբուխանյան Միութենական պետություն. ինչ օգուտ է լինելու անդամ երկրների քաղաքացիներին Տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» Շարժման գործկոմի նիստը «ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները Չորս երեխաների մայրը արեց այն, ինչ չէին անում ՀՀ եւ Արցախի իշխանությունները Մենք կմիավորենք Արցախը Հայաստանին` ՌԴ-ի հետ միութենական պետության շրջանակներում ՍԻՄ կուսակցության համար միակ եւ անփոխարինելի նպատակը մնում է ուժեղ Հայաստանի, ներառյալ Արցախը, կառուցումը Սա այն նպատակն է, որը Թուրքիան իր առջեւ դրեց ավելի քան հարյուր տարի առաջ Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայաստանի միակ փրկությունը որն է. Բաբուխանյան Նիկոլի գրաքննիչները հարձակվել են ընդդիմադիր կայքերի վրա «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ շարժումը» հարցումով դիմել է ընտրական մարաթոնի մասնակիցներին Կեղծել Հայրենական Մեծ պատերազմը՝ նշանակում է կեղծել մեր էությունը. Բաբուխանյան «Ղրիմի բարեկամներ» ակումբի ջանքերով Թեոդոսիայում բացվեց Հայաստանին նվիրված ցուցահանդես Եթե մենք չանցանք ԱԺ, կնշանակի՝ հայ ժողովուրդը մերժեց Միութենական պետության գաղափարը. Բաբուխանյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գաղափարախոսությունը լայն արձագանք գտավ գիտաժողովում Ստեփանակերտի քաղաքապետն ընդունել է Հայկ Բաբուխանյանի գլխավորած պատվիրակությանը ՍԻՄ եւ Արցախի «Արդարություն» կուսակցությունների միջեւ ստորագրվեց հուշագիր Հայկ Բաբուխանյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ